 |

 |
| Пятница, 03.04.2026, 20:38 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 4 Гостей: 4 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 26 » Աշտարակներ
|
| Աշտարակները կառույցներ են, որոնց բարձրությունը բազմաթիվ անգամ գերազանցում է լայնությանը: Դրանք կարող են կանգնած լինել առանձնաբար կամ կազմել այլ կառույցի բաղկացուցիչ մասը: Վաղ անցյալի ամենաբարձր շինությունները Քեոփսի մեծ բուրգը և Ալեքսանդրիայի փարոսն էին Եգիպտոսում, որոնք նաև Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են: Աշխարհի ամենանշանավոր աշտարակներից մեկը Իտալիայում Պիզայի ընկնող աշտարակն է: Այն թեքվել է, որովհետև 1174 թ-ին գցված նրա հիմքը բավականաչափ ամուր չի եղել և ժամանակի ընթացքում անհավասարաչափ նստվածք է տվել: Չնայած հիմքն ամրացնելու բոլոր փորձերին՝ աշտարակին այնուամենայնիվ սպառնում է ընկնելու վտանգը: Միջնադարից պահպանված ամենաբարձր եկեղեցին Անգլիայի Լինկոլն քաղաքի մայր եկեղեցին է, որի բարձրությունը 160 մ է: 10-հարկանի և ավելի բարձր շենքերի կառուցումը հնարավոր դարձավ XIX դարում կատարված վերելակի գյուտի շնորհիվ: Մեր օրերում որոշ երկնաքերներ ունեն 100-ից ավելի հարկեր:Ամենաբարձր կառույցներից են ռադիո- և հեռուստատեսային աշտարակները: Ամենաբարձրը Կանադայի Տորոնտո քաղաքի հեռուստատեսային աշտարակն է, որի բարձրությունը 553 մ է: Նրան շատ քիչ է զիջում Մոսկվայի Օստանկինոյի հեռուստատեսային աշտարակը` 536 մ: 1977 թ-ին շարք մտած Երևանի հեռուստատեսային աշտարակի բարձրությունը 311 մ է: Աշխարհի ամենաբարձր երկնաքերը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի քաղաքի Պետրոնաս կրկնակի աշտարակն է, որի բարձրությունը 452 մ է:
|
|
Просмотров: 388 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |