Среда, 25.06.2025, 16:28Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Աշխարհացույց
20:21
Աշխարհացույց
«Աշխարհացույցը» V կամ VII դարերում կազմված տիեզերագիտության և աշխարհագրության հայերեն ձեռնարկ է, որին կից եղել է շուրջ 15 քարտեզ: 

«Աշխարհացույց» («Աշխարհացոյց») նշանակում է Աշխարհի ատլաս (քարտեզների ժողովածու): Մեզ են հասել «Աշխարհացույցի» քարտեզները նկարագրող ընդարձակ և համառոտ բնութագրեր: «Աշխարհացույցի» հեղինակի ստույգ անունը հայտնի չէ: Դասավանդվել է միջնադարյան Հայաստանի դպրոցներում՝ Մովսես Խորենացու (V դար) «Հայոց պատմություն» և Անանիա Շիրակացու (VII դար) մաթեմատիկական ու տիզերագիտական աշխատությունների հետ. սովորաբար կցվել է դրանց: Ուստի մեզ հասած ձեռագրերի մի մասում հեղինակ է համարվում Մովսես Խորենացին, իսկ մյուսներում՝ Անանիա Շիրակացին: 
«Աշխարհացույցն» իր կառուցվածքով նման է հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (90– 168 թթ.) «Աշխարհագրությանը»: «Աշխարհացույցի» ներածականում («Հասարակախոսություն») երկրակենտրոն տեսության դիրքերից շարադրված է տիեզերագիտությունը, Երկիրը ներկայացված է գնդաձև, նշված են նաև գլոբուսը և քարտեզագրման տարրերը: Երկրի միջօրեականը տրվում է ըստ հույն աշխարհագիր Երատոսթենեսի (մ.թ.ա. 276–194 թթ.): «Աշխարհացույցի» հեղինակը մաթեմատիկական հաշվարկներով կառուցած աստիճանացանցում պատկերել է այն ժամանակ հայտնի աշխարհը: 
Երկի բուն մասը՝ «Երկրաչափը», կազմված է 2 բաժնից: Առաջինում («Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն») աշխարհի քարտեզագրական նկարագրությունն է, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացույց քարտեզ տիեզերացը»: Հասարակածի նկարագրությանը հետևում է ջրագրությունը՝ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսների, Հունական (Միջերկրական ու Սև ծովեր) և Կասպից ծովերի նկարագրությունը՝ դրանց մեջ թափվող գետերով: Մայրցամաքը բաժանվում է 3 մասի՝ «Եվրոպա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»: 
Երկրորդ բաժինը՝ «Երկրագրությունը», նկարագրում է առանձին երկրամասերը՝ ըստ մայրցամաքների: Հայաստանից ու հարակից երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են (առանձին քարտեզներով)՝ հագեցված նոր նյութերով և համապատասխանեցված «Աշխարհացույցի» ստեղծման ժամանակաշրջանին: Հատկապես արժեքավոր է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը: Հեղինակը, Պտղոմեոսի երկերից զատ, օգտագործել է նաև մեզ չհասած այլ աղբյուրներ, ստեղծել գիտական եզակի կարևորության կոթող: «Աշխարհացույցը» վկայում է, որ վաղմիջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը: Պահպանվել է նաև XIII դարի «Աշխարհացույցը»՝ Վարդան Արևելցու անունով:
Просмотров: 372 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: