Среда, 25.06.2025, 16:38Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Ասուպներ և երկնաքարեր
21:05
Ասուպներ և երկնաքարեր
Մութ, անամպ գիշերներին երկինքը երբեմն հատում են հանկարծակի բռնկող, վառ լուսաշերտեր: Դրանք ասուպներն են՝ տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցող քարե մարմիններ և փոշու մասնիկներ, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են: Եթե քարաբեկորները բավականաչափ խոշոր են և հասնում են Երկրի մակերևույթին, դրանք կոչվում են երկնաքարեր:
Ասուպներին հաճախ անվանում են ընկնող աստղեր, սակայն իրականում դրանք բոլորովին էլ աստղեր չեն: Այլ ընդամենը այրվող մարմիններ, ինչի արդյունքում մենք երկնքում տեսնում ենք վառ բռնկումներ:
Արեգակի շուրջը ուղեծրով շարժվելիս Երկիրը երբեմն անցնում է ասուպների մեծ կուտակումների միջով: Այդպիսի դեպքերում դիտվում են ասուպների «անձրևներ», որոնք, թվում է, թափվում են երկնակամարի փոքրիկ տիրույթներից:
Երկնաքարերը տիեզերքից ընկնող բավականաչափ մեծ քարե մարմիններ են, որոնք ամբողջությամբ չեն այրվում մթնոլորտում և հասնում են Երկրի մակերևույթին: Ամեն տարի մոտ 500 բավականաչափ խոշոր երկնաքարեր «ռմբահարում» են մեր մոլորակը: Երկնաքարերի  մի մասը կազմված է քարից, մյուսները՝ երկաթ-նիկելային խառնուրդից, իսկ երրորդները՝ և՜ մեկից, և՜ մյուսից: Երկնաքարերն իրենց բաղադրությամբ տարբերվում են Երկիրը կազմող հանքապարներից, ուստի գիտնականները աշխատում են գտնել և ուսումնասիրել դրանք:
Վաղ անցյալում տիեզերական տարածությունում թռչում էին շատ ավելի խոշոր երկնաքարեր, քան այժմ: Բարեբախտաբար դրանց մեծ մասն արդեն ընկել է տարբեր մոլորակների վրա, բայց դա չի նշանակում, թե ամբողջովին վերացել է մեծ երկնաքարի հետ Երկրի բախման հավանականությունը, որը կարող է խոշոր ավերածությունների պատճառ դառնալ:
Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Просмотров: 683 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: