Среда, 25.06.2025, 16:50Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Աստվածաշունչ
21:04
Աստվածաշունչ
Աստվածաշունչը կամ Սուրբ Գիրքը քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքն է, որ գրել են մարգարեներն ու առաքյալները՝ Աստծու ներշնչմամբ. այստեղից էլ՝ Աստվածաշունչ անվանումը:

Աստվածաշունչը Աստծու ստեղծագործության պատմությունն է: Այնտեղ ամփոփված են անհիշելի ժամանակներից եկող կյանքի փիլիսոփայությունը, մարդկանց կուտակած վիթխարի կենսափորձը, տիեզերքի և աշխարհի արարման ու պատմական անցքերի վերաբերյալ մեր նախնիների պատկերացումները: 
Սուրբ գրքի առանձին մասերը կամ գրքերը շուրջ 4 տասնյակ հեղինակներ գրել են 1500 տարվա ընթացքում: 
Աստվածաշունչը կազմված է Հին և Նոր կտակարաններից:
Հին կտակարանը պարունակում է 48 գիրք և գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ: Հին կտակարանը բաժանվում է 4 հիմնական մասերի՝ Օրենք, որը պարունակում է Հնգամատյանը (Մովսեսի հինգ գրքերը), Պատմական գրքերը, Մարգարեներ և Իմաստասիրական մատյաններ: 
Հին կտակարանն արարչագործության մասին  է. սկզբում Աստված արարել է տիեզերքը` երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, բուսական և կենդանական աշխարհները, ապա՝ առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, նրանց բնակեցրել դրախտում: Ադամը և Եվան, հետևելով չարի (սատանայի) խորհրդին, մեղանչել են Աստծու դեմ և արտաքսվել դրախտից: Առաջին մեղքի հետևանքով մարդը դարձել է մահկանացու և ավելի ու ավելի հեռացել Աստծուց: 
Հին կտակարանում խոսվում է  մարդու հետ Աստծու ուխտի մասին, Փրկչի մասին, ով պիտի փրկեր մարդկությանը չարի տիրապետությունից: Փրկչագործությունն Աստվածաշնչի առանցքային թեման է, որով կապակցվում են Հին և Նոր կտակարանները: Հին կտակարանի գրեթե բոլոր գրքերում՝ մարգարեություններում, սաղմոսներում, խոսվում է Փրկչի գալստյան մասին: 
Նոր կտակարանը գրվել է Քրիստոսի ծննդից հետո՝ առաջին դարում, որով սկսվել է մեր թվականությունը:
Նոր կտակարանում՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի Ավետարաններում, պատմվում է Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, վարդապետության և զոհաբերության մասին: Հիսուս Քրիստոսին աստվածային հղությամբ ծնել է Սուրբ Կույս Մարիամը: Հիսուսն իր վրա է վերցրել ամբողջ մարդկության մեղքը և խաչվել` հաղթելով սատանային:
Տիրոջ փրկությամբ մարդկությունը միացավ ստեղծողին՝ Արարչին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հետո նրա աշակերտները՝ առաքյալները, տարածեցին Քրիստոսի փրկության ավետիսը՝ բարի լուրը:
Նոր կտակարանում են զետեղված նաև առաքյալների նամակները, որտեղ ամփոփված է Տիրոջ խոսքը՝ ուղղված քրիստոնյաներին, նաև Հայտնությունը, որտեղ պատմվում է աշխարհի վախճանի մասին: 
Հին կտակարանը գրված է հին եբրայերենով, մասամբ՝ արամերենով, Նոր կտակարանը՝ հիմնականում հին հունարենով: Աստվածաշունչը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Հայերեն թարգմանվել է V դարում՝ գրերի գյուտից անմիջապես հետո: Թարգմանել են Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը և նրանց աշակերտները: Աստվածաշնչի  հայերեն թարգմանությունն այնքան բարեխիղճ ու կատարյալ է, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) համարել է«Թագուհի թարգմանությանց»  մեկնաբանել են հայ աստվածաբանները, գրել աշխատություններ:
Աստվածաշունչը մեծապես նպաստել է քրիստոնյա ժողովուրդների  մտավոր ու հոգևոր զարգացմանը: Աստվածաշնչյան թեմաներով ստեղծվել են գրական և գեղարվեստական բազմաթիվ երկեր:
Աստվածաշունչը դաստիարակում է, որ սիրենք Աստծուն ամբողջ սրտով ու ամբողջ էությամբ և սիրենք ընկերոջը, և նրա համար անենք այն ամենը, ինչ ցանկանում ենք, որ մարդիկ մեզ համար անեն:
Հայաստանում վերջին տարիներին լույս են տեսել մանկական Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ:
  Աստվածաշնչում ամփոփված են Աստծու հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերը, պատվիրանները, օրենքները, իմաստությունները, մարդկությանն ուղղված կենաց պատգամները և դեպի փրկություն առաջնորդող խորհուրդները:
   Աստվածաշունչն առաջին անգամ հայերեն տպագրվել է 1666–68 թթ-ին Ամստերդամում՝ տպագրիչներ Ոսկան Երևանցու և Մատթեոս Ծարեցու ջանքերով, պատկերազարդվել գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարներով:
Просмотров: 433 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: