Среда, 25.06.2025, 19:40Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Ավարայրի ճակատամարտ
21:06
Ավարայրի ճակատամարտ
Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է:

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին Վասպուրականի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում՝ Ավարայր գյուղի մոտ: 
Պարսկական զորքը (80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ անցել էր Հեր և Զարևանդ գավառներն ու շարժվում էր դեպի երկրի խորքը: Նրանց խնդիրը հայերի ապստամբությունը  ճնշելն էր, հայոց դավանափոխության և ներքին ինքնավարության ոչնչացման ծրագիրն իրականացնելը: Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը (մոտ 66 հզ. մարդ) կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում, իսկ պարսիկները բանակել էին Տղմուտ գետի աջ ափին: Մայիսի 25-ին հայկական բանակը դիրքավորվել էր հակառակորդի ճամբարի դիմաց: 
Մայիսի 26-ի վաղ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունել են մարտական դրություն. սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնել է Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ Մամիկոնյանին: Ճակատամարտից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը և Ղևոնդ Երեցը քաջաբար մարտնչելու կոչ են արել: Ճակատամարտն սկսվել է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով: Հասնելով գետին` պարսիկները սպասել են, իսկ հայերն անցել են գետն ու ամբողջ ճակատով մարտի բռնվել: Հայոց այրուձին թևերից մխրճվել է թշնամու մարտակարգի մեջ: 
Պարսից բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջել են, սակայն աջ թևն ընկճել է Թաթուլ Վանանդեցու զորամասին: Սպարապետը պահեստազորի մի մասը՝ Արշավիր Կամսարականի գլխավորությամբ, նետել է կենտրոն՝ այնտեղ ճնշումն ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապել ընկրկող ձախ թևին և հետ շպրտել թշնամուն: Զարգացնելով գրոհը՝ Վարդան Մամիկոնյանը շրջանցել է պարսիկների կենտրոնական զորամասերը, կռվի բռնվել նրանց պահեստազորի հետ և խուճապի մատնել: Սակայն հակառակորդի պահեստազորը՝ «Մատյան գունդը», և նահանջող աջ թևը վերադասավորվել և շրջապատել են իրենց թիկունք թափանցած հայկական հեծելագունդը: 
Անհավասար մարտում զոհվել է նաև Վարդան Մամիկոնյանը: 
Հայկական զորքերը, կատարելով իրենց մարտական առաջադրանքը, երեկոյան քաշվել են Տղմուտի ձախ ափը, ապա նահանջել երկրի խորքը: Ճակատամարտում զոհվել են 1036 հայ և 3544 պարսիկ: Պարսից արքունիքը, տեսնելով հայերի հերոսական կամքը, ստիպված էր Հայաստանից հետ կանչել իր զորքերը:
Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սուրբ Վարդանանք: Նրանց հիշատակը նշվում է ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին՝ Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:
Ավարայրի ճակատամարտն արտացոլվել է հայ գրականության մեջ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում, և կերպարվեստում՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենում:
   «Վարդանանց պատերազմը հայ ժողովրդի կենաց հարատևության արտոնաթուղթը կնքեց»:
Դերենիկ Դեմիրճյան
   Ավարայրի ճակատամարտում հայոց նշանաբանն էր` 
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»: 
Просмотров: 524 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: