Среда, 25.06.2025, 15:54Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Ավետիսյան Ավետ
21:07
Ավետիսյան Ավետ
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Ավետ Ավետիսյանը ռեալիստական ուղղության խոշոր վարպետներից է հայ թատրոնում: Անգերազանցելի են Սաղաթելի և Զամբախովի նրա դերակատարումները:

Ավետ Ավետիսյանը (իսկական ազգանունը՝ Ոսկանյան) մինչև հինգերորդ դասարանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա կտորեղենի խանութում եղել է աշակերտ և գործակատար: Առևտրական աշխարհում նա ծանոթացել է այն հերոսներին ու բարքերին, որոնք տարիներ անց պիտի ներկայացներ բեմում: 1918 թ-ին մեկնել է Բաքու, ընդունվել Հովհաննես Աբելյանի թատերախումբ. առաջին դերը Ոսկանն էր՝ Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսում: 1919–21 թթ-ին` Թիֆլիսի հայոց դրամատիկական թատերախմբում, Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)՝ Ամո Խարազյանի և այլ շրջիկ թատերախմբերում Ավետիսյանը մարմնավորել է իրեն ծանոթ ու հարազատ դերեր, որոնցով ձևավորվել և հասունացել է նրա արվեստը: 1922 թ-ին Ավետիսյանն ընդունվել է Երևանի նորաստեղծ Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն): Նրա խաղացանկն ընդգրկել է հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1920-ական թվականներին հայ դրամատուրգիայում Ավետիսյանը հայտնի է դարձել Սաքոյի, Զամբախովի (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա») դերերով:
Ժամանակի հայ թատրոնում լինելով Գ. Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբաններից`  դերասանը նրանց ներկայացրել է երգիծական շեշտված գծերով: Հիշարժան են Զամբախովի և Փարսիղի, Սարգսի դերակատարումները «Խաթաբալայում», «Քանդած օջախում» և «Էլի մեկ զոհում»: Բեմական անձնավորման լավագույն օրինակներ են Ավետիսյանի Միկիտան Սաքոն (Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»), Շպրիխը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Յագոն (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Սաղաթելը, Մարութխանյանը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»):
Պարզ, ցայտուն, տպավորիչ արտահայտչաձևերով, հստակ ու հատու բեմական խոսքով նա իր անձնավորած կերպարներին հաղորդել է հավաստի, ճշմարտացի նկարագիր: Ավետիսյանի վերջին դերակատարումը թատրոնում ծերունի Անտոնիոն էր՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» պիեսում:
Ավետիսյանը նկարահանվել է   հայկական 28 կինոնկարում: Հիշարժան կինոդերերից են Հայրապետը («Նամուս», 1925 թ.), Բազազ Արտեմը («Գիքոր», 1934 թ.), Զիմզիմովը («Պեպո», 1935 թ.), Սպարապետը («Զանգեզուր», 1938 թ.), Սաղաթելը («Պատվի համար», 1956 թ.), Ավետ աղան («Սայաթ-Նովա», 1960 թ.), Մինթոևը («Մորգանի խնամին», 1970 թ.) և այլն:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 302 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: