Среда, 25.06.2025, 16:18Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Ավիացիա
21:27
Ավիացիա
Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում:
Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով` ուզում էին օդ բարձրանալ: Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով:
1783թ-ին ֆրանսիացի Ժոզեֆ և Ժակ Էթիեն Մոնգոլֆիե եղբայրներն օդ բարձրացան իրենց կառուցած տաք ծխով լցված օդապարիկով, իսկ 1852 թ-ին շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի թռիչքը կատարեց նույնպես ֆրանսիացի գյուտարար Ա. Ժիֆարը:
Սակայն այդ բոլորը թռիչքներ էին օդից թեթև ապարատներով: Ավիացիան (լատիներեն «ավիս»՝ թռչուն բառից) ծնվեց այն ժամանակ, երբ մարդը թռչել կարողացավ օդից ծանր ապարատով: 1852 թ-ին Ջ. Քեյլին կառուցեց առանց շարժիչի առաջին սավառնակը (պլաներ¬): Գերմանացի ճարտարագետ Օ. Լիլիենթալը 1891–96 թթ-ին տեսականորեն հիմնավորեց և իրագործեց կառավարելի սավառնակներով թռիչքները: Միաժամանակ փորձեր էին արվում շոգեշարժիչավոր սավառնակներով թռիչքներ իրագործելու համար (Ա. Ֆ. Մոժայսկի, Խ. Մաքսիմ):
XIX դարի վերջին կատարելագործված ներքին այրման շարժիչները հնարավորություն տվեցին ստեղծել նաև թեթև և բավականաչափ հզոր ավիացիոն շարժիչ: 1903 թ-ի դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող շարժիչով` ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» («Սավառնակ») ինքնաթիռն ու անցավ 35 մ ճանապարհ: Թեև մարդու առաջին թռիչքը տևեց ընդամենը 12 վ, սակայն դա արդեն իսկական թռիչք էր՝ վերասլացքով ու վայրէջքով: 
1909 թ-ին Լուի Բլերիոն կտրեց-անցավ Լա Մանշ նեղուցը, իսկ 10 տարի անց Էլքոկն ու Բրաունը իրականացրին առաջին անվայրէջք թռիչքն Ատլանտյան օվկիանոսի վրայով:
1927 թ-ին Չառլզ Լինդբերգը «Սենտ Լուիսի ոգին» ինքնաթիռով, առաջինն աշխարհում, միայնակ կտրեց-անցավ Ատլանտյան օվկիանոսը: 1930 թ-ին Էմմի Ջոնսոնը դարձավ Անգլիայից Ավստրալիա թռիչք կատարած առաջին կին օդաչուն, իսկ 2 տարի անց ամերիկուհի Էմիլիա Էրհարթը կանանցից առաջինը միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. նրա թռիչքը տևեց 15 ժ 18 ր:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առավել հայտնի դարձան ֆրանսիական «Ֆարման», «Վուազեն» և «Նյուպոր», անգլիական «Սոպվիչ», գերմանական «Ֆոկեր», ռուսական «Իլյա Մուրոմեց» մարտական ինքնաթիռները, որոնք զարգացնում էին ժամում 90–120 կմ արագություն և բավականաչափ ծանր բեռներ փոխադրում:
1920-ական թվականներին ուղևորները դեռևս թռչում էին փոստատար ինքնաթիռներով՝ տեղավորվելով նամակներով լի պարկերի միջև: Միայն 1930-ական թվականների վերջերին ստեղծվեցին ուղևորատար ինքնաթիռներ:
1920–30-ական թվականներին Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, ԽՍՀՄ-ում և այլ երկրներում արդեն ստեղծվել էին մի քանի հարյուր տեսակի ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռներ: 1924 թ-ին օդ բարձրացավ ծանր, ամբողջովին մետաղից պատրաստված խորհրդային առաջին՝ ԱնՏ-2 ինքնաթիռը: Արագության ռեկորդ՝ ժամում` 656 կմ, սահմանեց անգլիական «Սուպերմարին Մ6Գ» ինքնաթիռը, իսկ ամերիկյան «Դուգլաս» ֆիրմայի ԴՍ-3 ինքնաթիռը երկար տարիներ տարբեր երկրներում քաղաքացիական ավիացիայի հիմնական փոխադրամիջոցն էր:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհում լավագույնն էին խորհրդային Իլ-2 հակատանկային օդանավը, անգլիական «Սփիդֆայր», ամերիկյան «էյրքոբրա» և «Մուսթանգ» կործանիչ օդանավերը և այլն: Պատերազմի վերջին  ինքնաթիռների արագությունը հասնում էր արդեն ժամում շուրջ 700 կմ-ի: Սակայն այդ շրջանի ինքնաթիռները մխոցային շարժիչով էին, և դա խանգարում էր արագության մեծացմանը: Անհրաժեշտ էր ստեղծել  ավելի հզոր շարժիչներ:
1940-ական թվականներին ավիացիայում շրջադարձային դարձավ թեթև ու հզոր ռեակտիվ շարժիչի ստեղծումը: Այլևս ոչինչ չէր խանգարում էլ ավելի մեծացնել ինքնաթիռների արագությունը և հզորությունը: 1939 թ-ին ստեղծված գերմանական «Հեյնկել He-178»-ն աշխարհում առաջին ռեակտիվ ինքնաթիռն էր, իսկ 1947 թ-ին ԽՍՀՄ-ում ստեղծված Ա. Միկոյանի և Մ. Գուրևիչի «ՄիԳ-15» ռեակտիվ կործանիչը զարգացնում էր ժամում մինչև 1050 կմ արագություն:
1952 թ-ին սկսվեց մարդատար ռեակտիվ ավիալայներների («Հեյվիլենդ Քոմեթ»)  կանոնավոր երթևեկությունը:
Այս ձեռքբերումները թույլ տվեցին ստեղծել քաղաքացիական ավիացիայի գերձայնային ինքնաթիռներ: Առաջին ուղևորատար գերձայնային ինքնաթիռը 1960 թ-ին ստեղծված «Կոնկորդն» էր. այն ձայնի արագությունը գերազանցում էր  2 անգամ և Ատլանտյան օվկիանոսը կտրում-անցնում էր ընդամենը 3 ժամում: Ստեղծվեցին այնպիսի կատարյալ, հզոր և արագաշարժ մեքենաներ, ինչպիսիք են, օրինակ, խորհրդային Տու-204-ը, Տու-334-ը, Իլ-86-ը, Իլ-114-ը, «Մրիյան» և այլն: Մեծ համբավ ստացան անգլո-ֆրանսիական արտադրության Ա-300, Ա-310, Ա-320, ամերիկյան «Բոինգ» ֆիրմայի Վ-757 և Վ-767 լայնաֆյուզելաժ մարդատար ինքնաթիռները՝ աերոբուսները: Վերջինների արագությունը հասնում է ժամում մոտ 940 կմ-ի, թռիչքի հեռավորությունը՝ 13500 կմ-ի, իսկ բեռնունակությունը՝ 660 մարդու:

Նորագույն ինքնաթիռներ
Մեր օրերում նոր ինքնաթիռների կոնստրուկտորներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե  արագությունները մեծացնելու, այլ դրանք խնայողական դարձնելու վրա: Նորագույն օդանավերի մեծ մասի արագությունը գրեթե 2 անգամ փոքր է 1960-ական թվականներին ստեղծված հայտնի «Կոնկորդի» արագությունից: Ներկայումս համակարգիչների օգնությամբ ճարտարագետները մշակել են ավելի մեծ շրջահոսելիություն ունեցող թևեր և ստեղծել զգալիորեն ավելի քիչ վառելանյութ օգտագործող ու ավելի քիչ աղմուկ առաջացնող շարժիչներ: Ժամանակակից աերոբուսը, օրինակ, ծախսելով նույն քանակությամբ վառելանյութ, փոխադրում է 4 անգամ ավելի ուղևոր, քան «Կոնկորդը»: 
Ժամանակակից ավիալայներում  կարևորագույն նշանակություն ունեն համակարգիչները: Թռիչքի տարբեր ռեժիմներում ինքնաթիռը ղեկավարող ինքնաղեկասարքը համակարգիչն է: Կան նույնիսկ այնպիսի ինքնաթիռներ, որտեղ օդաչուն անմիջականորեն չի ղեկավարում թռիչքը, այլ միայն հետևում է ղեկավարող սարքերին, որոնք ազդանշաններ են ուղարկում համակարգչին, իսկ վերջինս արդեն ընտրում է թռիչքի տվյալ ռեժիմին համապատասխան լավագույն լուծումը: Այս համակարգն անվանում են կանոնակարգային ռեժիմ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 333 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: