Среда, 25.06.2025, 16:48Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Ավտոմոտոսպորտ
21:33
Ավտոմոտոսպորտ
Ավտոմոտոսպորտը մրցություն է բոլոր տիպերի և չափերի ավտոմեքենաներով ու մոտոցիկլներով: Ավտոսպորտում հիմնականում օգտագործվում են մրցարշավների համար հատուկ նախապատրաստած, ձևափոխած ավտոմեքենաներ, որոնք պետք է բավարարեն շարժիչներին և այլ մեքենամասերին¬ ներկայացվող տեխնիկական պահանջները: Ավտոմոտոսպորտի հիմնական նպատակն է բարձր արագություններ զարգացնելը, վարորդների վարպետության դրսևորումը և թիմային համաձայնեցված գործողությունների ապահովումը:

«Ֆորմուլա -1»
Ավտոմրցարշավներից ամենահեղինակավորը «Ֆորմուլա-1»-ի Մեծ մրցանակի մրցումներն են, որտեղ ավտոմեքենաները զարգացնում են մինչև 300 կմ/ժ արագություն: Այդպիսի մեծ արագությամբ սլացող և փոքր զանգվածով ավտոմեքենաներն ունեն շատ ցածր, աերոդինամիկ (շրջահոսելի) թափք և խոշոր ու լայն անիվներ, որոնք թույլ չեն տալիս, որ ավտոմեքենան կտրվի ասֆալտից՝ օդ բարձրանա կամ շրջվի:
Մեծ մրցանակի յուրաքանչյուր մրցաշրջանում անցկացվում են 17 մրցարշավներ, որոնց մասնակցում են 10 թիմի բաժանված աշխարհի ամենաուժեղ 30 և ավելի մրցարշավորդներ կամ, ինչպես ընդունված է նրանց անվանել, «օդաչուներ»:
Նրանք միավորներ են ստանում առաջին վեցյակում վերջնագիծը հատելուն համապատասխան: Մրցաշրջանում ամենաշատ միավոր հավաքած մարզիկը դառնում է աշխարհի չեմպիոն: 
«Ֆորմուլա-1»-ի Մեծ մրցանակի յուրաքանչյուր ավտոմրցուղու երկարությունը 3–7 կմ է, իսկ մրցարշավի ընդհանուր տարածությունը՝ 300 կմ: Մեծ մրցանակի բոլոր ավտոմրցուղիներն ունեն տարբեր կորությունների շրջադարձերով բարդ եզրաձևեր, որտեղ բացահայտվում են ավտոմեքենայի շարժունակությունը և «օդաչուի» ունակությունները: Շրջադարձերը կապված են իրար ուղիղ հատվածներով, որոնք արագ հաղթահարելու համար կարևոր է նաև ավտոմեքենայի շարժիչի հզորությունը:

Ավտոսպորտի այլ տեսակներ
Ավտոռալլին մարդատար ավտոմեքենաներով բնական, դժվարին պայմանների հաղթահարման բազմօրյա մրցումներն են: Դրանք անցկացվում են սովորական ավտոճանապարհներով, երկար տարածություններով: Յուրաքանչյուր փուլում մրցարշավորդները մեկնարկում են հերթականությամբ՝ որոշակի ժամանակահատվածներով, և տուգանային միավորներ են ստանում հսկիչ կետեր ուշ հասնելու կամ ավտոմեքենամասեր փոխելու համար: Հաղթում է ամենաքիչ տուգանային միավորներով վերջնագիծ հասած մրցարշավորդը:
Ավտոմրցարշավներից ամենահայտնին Փարիզ-Դաքար ավտոռալլին է. ավտոճանապարհի մեծ մասն անցնում է Սահարայի անապատով: Մրցարշավին մասնակցում են մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ և մոտոցիկլներ:
ԱՄՆ-ում ամենահայտնի ավտոմըրցումները ինդիքարների ամենամյա մրցարշավներն են: Ավտոմեքենաները հատուկ նախապատրաստում են թեք տեղանքով անցնող ձվաձև ավտոճանապարհը հաղթահարելու և բարդ եզրաձևերով ավտոմրցուղին բարեհաջող անցնելու համար: Ինդիքարների մրցարշավների օրացույցում հիմնական իրադարձությունը 300 հզ-ից ավելի հանդիսատես հավաքող «Ինդիանապոլիս-500» մրցությունն է: 
Լե Մանի 24-ժամյա մրցարշավի պատմությունն սկսվում է 1923 թ-ից. անցկացվում է Փարիզի մոտակայքում գտնվող 13,6 կմ երկարությամբ հատուկ կառուցված ավտոմրցուղում. մասնակցում են փակ թափքով երկտեղ մարզական ավտոմեքենաները: Ղեկի մոտ փոխարինելով միմյանց՝ 2 կամ 3 մրցարշավորդներ 24 ժամում պետք է անցնեն հնարավորինս մեծ տարածություն:

Մոտոսպորտ
Մոտոցիկլներով մրցարշավների աշխարհի առաջնություններն անցկացվում են ամեն տարի՝ հատուկ մոտոմրցուղիներում: Չեմպիոնը որոշվում է Մեծ մրցանակի 12 և ավելի մրցարշավների արդյունքով:
Սպիդվեյը՝ առանց արգելակի և ամրաշրջանակի (շասսի) մոտոցիկլներով մրցարշավները, անցկացվում են 400 մ երկարությամբ ձվաձև, ցեխոտ մրցուղիներում: Չեմպիոնատները լինում են թիմային և անհատական:
Մոտոկրոսն անցկացվում է կտրտված տեղանքով շատ բարդ մրցուղիներում, որտեղ մարզիկներին հարկ է լինում հաղթահարել բնական ցատկահարթակներն ու ցեխը:

Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Просмотров: 354 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: