 |

 |
| Пятница, 03.04.2026, 20:38 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 4 Гостей: 4 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 22 » Այսբերգներ
|
Այսբերգները, կարծես, սառցե լողացող լեռներ են, որոնք առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից կամ պարզապես լողացող սառցաշերտերի բեկորներ են: Այսբերգներն առաջանում են Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից: Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա: Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը: Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը: Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև: Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով` այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90 %-ը) ջրի տակ թաքցրած: Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում: Սովորաբար այսբերգներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն: Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի այսբերգներ: Օվկիանոսում այսբերգների հանդիպելը վտանգավոր է. չ՞է որ նրանց ստորջրյա մասը չի երևում: Բացի դրանից, տաք ջրերում լողացող այսբերգը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց: 1912 թ-ին Եվրոպայից Ամերիկա նավարկող «Տիտանիկ» մարդատար մեծ շոգենավը Ատլանտյան օվկիանոսում մառախուղի մեջ բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ: 1959 թ-ին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ: Սակայն այսբերգները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը: Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են: Գիտնականները մշակում են այսբերգների տեղափոխման նախագծեր: 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները: Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր: Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ: Նախագծերում առաջարկվում է այսբերգի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով: Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման այսբերգի լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի:
|
|
Просмотров: 434 |
Добавил: Erik
| Рейтинг: 2.0/1 |
|
|
 |