 |

 |
| Пятница, 19.12.2025, 21:57 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 20 » «Ազդարարը»
|
«Ազդարարը» հայերեն առաջին պարբերականն է: Հրատարակել է Հարություն Շմավոնյանը Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794–96 թթ-ին:
Հարություն Շմավոնյանը «Ազդարարը» խմբագրել և իր հիմնած տպարանում տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով: Լույս է տեսել ամսագրի 18 համար: Ի տարբերություն եվրոպական առաջին պարբերականների, որոնք առևտրական տեղեկատուի դեր էին կատարում, «Ազդարարը» գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին: Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք: «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով: Երևանի Մամուլի շենքի առջև կանգնեցվել է Հարություն Շմավոնյանի կիսանդրին՝ ի հիշատակ և ի երախտագիտություն հայերեն առաջին պարբերականի խմբագրի: 213 տարի անց՝ 2008 թ-ին, Հնդկաստանի Կալկաթա քաղաքում վերսկսվել է հայերեն առաջին պարբերականի տպագրությունը: Գլխավոր խմբագիրը Մարտիկ Սարգսյանն է:
|
|
Просмотров: 430 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |