Среда, 25.06.2025, 19:58Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 20 » Ազգագրություն
16:02
Ազգագրություն
Ազգագրությունը գիտություն է ժողովուրդների կենցաղի, սովորույթների, տեղաշարժերի, էթնիկական յուրահատկությունների, պատմամշակութային առնչությունների մասին: Այն սերտորեն կապված է պատմության, հնագիտության, սոցիոլոգիայի, լեզվաբանության, մարդաբանության, բնագիտության, աշխարհագրության, երաժշտության հետ: 

Ազգագրական նյութեր պարունակում են Հին Եգիպտոսից, Ասորեստանից, Բաբելոնից, Հնդկաստանից, Չինաստանից և այլ երկրներից մեզ հասած բազմաթիվ հնագույն ձեռագիր աղբյուրները: Այդ առումով առավել ակնառու է Հին Հունաստանի գրականությունը: Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի և ուրիշների երկերում հանդիպում են նաև հայ ժողովրդին վերաբերող ազգագրական տեղեկություններ: Այդ գրական ավանդույթները պահպանել ու զարգացրել են միջնադարի բյուզանդացի, պարսիկ և արաբ պատմիչներն ու աշխարհագիրները: 
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում (XV– XVI դարեր) որոշակի հետաքրքրություն է առաջացել ժողովուրդների կենսակերպի նկատմամբ, սակայն ազգագրությունը՝ որպես գիտություն, ձևավորվել է XIX դարի կեսերին, երբ տարբեր երկրներում ստեղծվել են ազգագրական հաստատություններ և ընկերություններ, հրատարակվել հատուկ հանդեսներ: 
Հայ ժողովրդին վերաբերող ազգագրական արժեքավոր տեղեկություններ են պարունակում Աստվածաշունչը և, հատկապես, միջնադի հայ մատենագիրների երկերը: Ազգագրական ուշագրավ նյութեր կան Հայաստան այցելած միջնադարի արաբ մատենագիրների և եվրոպացի ճանապարհորդների աշխատություններում: Արժեքավոր տվյալներ կան վիմական արձանագրությունների, ժամանակագրությունների, մանրանկարչության, գրականության մեջ, հնագիտական նյութերում և այլ աղբյուրներում:
XIX դարի 1-ին կեսից Մինաս Բժշկյանը, Ղուկաս Ինճիճյանը, Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ղևոնդ Ալիշանը, Մկրտիչ Էմինը  և ուրիշներ գրառել և ի մի են բերել պատմական գրականության մեջ ազգագրության վերաբերյալ հիշատակությունները, նաև ժամանակի հայ բնակչության կյանքին ու կենցաղին վերաբերող նյութերը: XIX դարի 2-րդ կեսին ազգագրական նյութեր են տպագրվել հայ մշակույթի կենտրոններում (Թիֆլիս, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կոստանդնուպոլիս և այլն) հրատարակվող մի շարք պարբերականներում: 1860-ական թվականներից ազգագրական գիտական գործունեություն է ծավալել Գարեգին Սրվանձտյանը: Նրա աշխատանքների հիման վրա Գրիգոր Խալաթյանցը 1887 թ-ին Մոսկվայում հրատարակել է «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» աշխատությունը` առաջին «Ազգային հարցարանը»: Ազգագրագետ Երվանդ Լալայանը հավաքել և հրատարակել է բազմաթիվ բանահյուսական նյութեր հայ առաջին ազգագրական պարբերականում՝ «Ազգագրական հանդեսում» (1895–1916 թթ.), որտեղ տպագրվել են նաև արժեքավոր ուսումնասիրություններ Հայաստանի մի շարք նահանգների ու գավառների (Ջավախք, Վասպուրական, Գողթն, Արցախ և այլն) վերաբերյալ: 
Բազմաթիվ նյութեր են տպագրվել նաև Մկրտիչ Էմինի կտակած գումարով հրատարակված «Էմինյան ազգագրական ժողովածուում» (9 գիրք, 1901–13 թթ.): XIX դարի վերջին հետզհետե տարանջատվել են բանահյուսությունն ու ազգագրությունը՝ վերածվելով գիտության առանձին բնագավառների: 1920-ական թվականներից արգասավոր գործունեություն են ծավալել ազգագրագետներ Խաչիկ Սամուելյանը, Ստեփան և Սրբուհի Լիսիցյանները, Վարդ Բդոյանը, Կարո Մելիք-Փաշայանը, Էմմա Կարապետյանը, Վարդան Թեմուրճյանը, Դերենիկ Վարդումյանը, Ասյա Օդաբաշյանը և ուրիշներ: Արժեքավոր են նաև սփուռքահայ գիտնականներ Վարդան Հացունու, Արշակ Ալպոյաճյանի, Սերգեյ Հարությունովի և ուրիշների ներդրումները:
Ազգագրական ուսումնասիրություններ կատարվում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ու Երևան քաղաքի պատմության թանգարաններում, Սարդարապատի հուշահամալիրի Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում: Վերջինս 2005 թ-ին հրատարակել է «Նոր ազգագրական հանդես» պարբերականի մեկ համար:
Գավառագիտական թանգարաններ են գործում ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում (Հադրութ, Բերձոր), Ջավախքում (Ախալքալաք) և այլուր:
Просмотров: 444 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: