Среда, 25.06.2025, 19:39Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 20 » Ազոտ
16:06
Ազոտ
N2
Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է: Ամենատարածված քիմիական տարրերից է: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա 75,6%-ը՝ ըստ զանգվածի, 78,09%-ը՝ ըստ ծավալի: Ազոտի պարունակությունը երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում է միացությունների ձևով. դրանցից առավել տարածված են նատրիումական (չիլիական) և կալիումական (հնդկական) բորակները: Ազոտ են պարունակում նաև քարածուխը (2,5%), նավթը (0,02–1,5%) և կենդանի օրգանիզմները (մոտ 3%): Բույսերն ազոտը հիմնականում վերցնում են հողից՝ միացությունների ձևով, իսկ կենդանիներն այն ստանում են բույսերից: Ազոտը մտնում է սպիտակուցների (մոտ 17%) և այլ բնական օրգանական միացությունների բաղադրության մեջ:
Ազոտի մոլեկուլը երկատոմ է: Ատոմների միջև ամուր քիմիական կապի պատճառով սովորական պայմաններում ազոտը քիմիապես կայուն է և նյութերի մեծ մասի հետ միանում է միայն միայն բարձր ջերմաստիճանում: Արդյունաբերության մեջ ազոտն ստանում են հեղուկ օդի աստիճանական թորմամբ: Ազոտը հիմնականում կիրառվում է ամոնիակ ստանալու համար, որը ելանյութ է ազոտական թթվի, ազոտական պարարտանյութերի, ներկերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության մեջ: Գազային ազոտն օգտագործվում է որպես իներտ միջավայր բազմաթիվ քիմիական ռեակցիաների իրականացման, հեղուկ վառելանյութերի մզման, սրվակները հեղուկ դեղանյութերով լցնելու համար: Հեղուկ ազոտը չափազանց սառն է  (-196օC). սննդարդյունաբերության մեջ այն օգտագործում են սննդամթերքն արագ սառեցնելու և երկար պահպանելու, բժշկության մեջ՝ մարդու սերմնաբջիջներն ու ձվաբջիջները երկար պահպանելու, նաև մի շարք հիվանդություններ բուժելու համար:

Ազոտի շրջապտույտը բնության մեջ
Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ:
Բնության մեջ ազոտի շրջապտույտը բարդ շարժընթաց է, որտեղ կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների:
Օդի ազոտը կապելու հիմնական ճանապարհը դրա օքսիդացումն է` ամպրոպների ժամանակ: Դրա հետեվանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որն օքսիդանում է մինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպես ազոտական թթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ:
Որոշակի տեսակի բակտերիաների ազդեցությամբ հողում պարունակվող կապված ազոտը վերածվում է ազատի:
1830–40-ական թվականներին ֆրանսիացի ագրոքիմիկոս Ժ. Բուսենգոն բացահայտեց, որ հողում ազոտային միացությունների բացակայության պայմաններում բույսերը չեն կարող աճել ու զարգանալ: Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով:
Ազոտի հայտնաբերման պատմությունից 
Ազոտը, որպես օդի հիմնական բաղադրիչ, հայտնաբերել է անգլիացի քիմիկոս Դ. Ռեզերֆորդը 1772 թ-ին: Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ ածխածին պարունակող նյութերն այրելիս ստացվում է այրմանը չնպաստող գազ: Ռեզերֆորդն օդ պարունակող փակ անոթում այրեց «ածխածնային» միացությունը. անջատված ածխաթթվական գազը կլանեց ալկալու լուծույթով և փակ անոթում տեղավորեց մի մուկ, որն անմիջապես սատկեց: Նա դրանով ցույց տվեց, որ անոթում մնացած գազը չի նպաստում այրմանն ու չի մասնակցում շնչառությանը, և այն անվանեց հեղձուցիչ օդ: Ռեզերֆորդից անկախ՝ այդ նոր գազը հայտնաբերել էին Հ. Կավենդիշն ու Ջ. Փրիսթլին Մեծ Բրիտանիայում, Կ. Շելեն՝ Շվեդիայում, Ա. Լավուազիեն՝ Ֆրանսիայում: Լավուազիեի առաջարկով այդ գազը հունարեն անվանվեց ազոտե, որ նշանակում է անկենդան: Վաղուց ի վեր ազոտի բնական միացությունները՝ բորակները (սելիտրա), մարդիկ օգտագործում էին դաշտերը պարարտացնելու համար: Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն նիտրոգենիում անվանումը, որի հայերեն համարժեքն է բորակածինը:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 638 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: