Среда, 25.06.2025, 19:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 27 » Բաբաջանյան Համազասպ
15:11
Բաբաջանյան Համազասպ
ամազասպ Բաբաջանյանը զորապետ է, ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1944 թ.) և զրահատանկային 
զորքերի գլխավոր մարշալ (1975 թ.): 

Համազասպ Բաբաջանյանը 1925 թ-ին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, գերազանցությամբ ավարտել է 1929 թ-ին, երբ այն արդեն տեղափոխվել էր Թիֆլիս և կոչվել Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոց: 1942 թ-ին ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները, 1948 թ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: 1939–40 թթ-ին մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: 
Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) սկզբին մայոր Բաբաջանյանը նշանակվել է հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի շրջանում մղված մարտերին, Ելնյայի ազատագրմանը, Օրյոլի պաշտպանությանը: Նրա գունդն առաջիններից է արժանացել գվարդիականի կոչման: 1942 թ-ի սեպտեմբերից, որպես մեքենայացված բրիգադի հրամանատար, Կալինինյան ռազմաճակատում մասնակցել է Ռժևի շրջանի ռազմական գործողություններին, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին՝ Կուրսկի ճակատամարտին: 
1943 թ-ի վերջին, Կիևի ազատագրումից հետո, նրա բրիգադը կարևոր դեր է խաղացել Կազատին երկաթուղային հանգույցը ազատագրելիս, 1944 թ-ի հունվարին մասնակցել է Պրոսկուրով–Չեռնովցիի ռազմական գործողությանը, Տեռնոպոլի շրջանից հաղթական երթով հասել է Դեսնա և գետանցել: 1944 թ-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատարը: 1945 թ-ի սկզբին կորպուսը 1-ին բելոռուսական ռազմաճակատում մասնակցել է Վիսլա–Օդեր ռազմական գործողությանը, մարտին՝ 2-րդ բելոռուսական ռազմաճակատում` Հյուսիսային Պոմերանիայում թշնամու ուժերի ջախջախմանը և Բեռլինի գրոհին: 1945 թ-ի հունիսին Բաբաջանյանին շնորհվել է զրահատանկային զորքերի գեներալ-մայորի, իսկ 1967 թ-ի հոկտեմբերին՝ մարշալի կոչումներ: 
Պատերազմից հետո Բաբաջանյանը եղել է բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար, Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար (1959–67 թթ.), զրահատանկային զորքերի ակադեմիայի, խորհրդային բանակի զրահատանկային զորքերի պետ (1969 թ-ից): Ընտրվել է ԽՍՀՄ (1962–70 թթ.), ՌԽՖՍՀ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր: Եղել է Ելնյա, Զալեշչիկի և Գդինյա քաղաքների պատվավոր քաղաքացի: 1981 թ-ին հրատարակվել է Բաբաջանյանի «Հաղթանակի ճանապարհներ» (ռուսերեն) հուշագրությունը: Նրան է նվիրված Յակով Սադովսկու «Ծառայությունն այսպիսին է՝ հաղթել» (ռուսերեն՝ 1983 թ., հայերեն՝ 1986 թ.) երկը: 
Բաբաջանյանի անունով են կոչվել դպրոցներ ու փողոցներ Մոսկվայում և Երևանում: Նրա ծննդավայրում բացված Մարտական փառքի թանգարանը, որտեղ ներկայացված էին նաև Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցանմուշներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը գյուղի վերջնական հայաթափումից (1987 թ. հուլիս – 1988 թ. նոյեմբերի վերջ) հետո ոչնչացվել են:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 409 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: