Среда, 25.06.2025, 16:39Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 27 » Բաղրամյան Հովհաննես
15:32
Բաղրամյան Հովհաննես
Հովհաննես Բաղրամյանը զորահրամանատար է, ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1955 թ.) և կրկնակի 
հերոս (1944 թ., 1977 թ.):

Հովհաննես Բաղրամյանը 1917 թ-ին ավարտել է Թիֆլիսի պրապորշչիկների դպրոցը, 1925 թ-ին՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) հեծելազորային հրամկազմի կատարելագործման, 1931 թ-ին՝ բարձրագույն հրամկազմի դասընթացները, 1934 թ-ին՝ Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան, 1938 թ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում: 1918 թ-ին մասնակցել է թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին, մայիսի 22–26-ին՝ որպես Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար՝ Սարդարապատի ճակատամարտին: 
Հայաստանի խորհրդայնացումից (1920թ.) հետո եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, 1923–31 թթ-ին՝ հեծելագնդի հրամանատար, ապա՝ 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ: Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) նախօրեին գնդապետ Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և 1941 թ-ի նոյեմբերին Ռոստովի ազատագրումը: Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական գործողությունը: 1942 թ-ի սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի (մայիսից՝ շտաբի) պետ, 1942 թ-ի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի  մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք հարձակողական ռազմագործողություններում: 
1943 թ-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսական ռազմական գործողություններին, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, 1944 թ-ին Մերձբալթիկայում մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել է Ռիգային: Մեմելի (այժմ` Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ՝ հնարամիտ գործողությամբ ջախջախել է թշնամու Կուռլանդական խմբավորումը (38 հետևակային և տանկային դիվիզիաներ): Բաղրամյանի ղեկավարած այդ ռազմագործողությունն ուսուցանվում է զինվորական ակադեմիաներում՝ որպես ռազմաճակատի զորքերը մի ուղղությունից մեկ այլ ուղղություն անցնելիս վերախմբավորվելու և հաղթանակ ապահովելու օրինակ:
1-ին մերձբալթյան ռազմաճակատի լուծարումից հետո բանակի գեներալ Բաղրամյանը գլխավորել է Զեմլանդական զորախումբը (3-րդ բելոռուսական ռազմաճակատի կազմում): Նրա հրամանատարությամբ զորքերը վերացրել են հակառակորդի՝ Արևելյան Պրուսիայի խմբավորումը և 1945 թ-ի ապրիլի 6–10-ը գրավել դրա կենտրոն Քյոնիգսբերգ ամրոց-քաղաքը (1946 թ-ից՝ Կալինինգրադ): Ապա նշանակվել է 3-րդ բելոռուսական ռազմաճակատի հրամանատար, իրականացրել ֆաշիստական զորքերի վերջնական ջախջախումը Արևելյան Պրուսիայում:
Պատերազմից հետո՝ 1945–54 թթ-ին, Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 1954 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախարարի տեղակալ, 1956–58 թթ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, 1959 թ-ից՝ ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ, 1968 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար:
Գրել է ռազմագիտական աշխատություններ և հուշագրություններ ու հոդվածներ (թարգմանվել են գերմաներեն, հայերեն, լեհերեն, ռումիներեն, հունգարերեն), խմբագրել ռազմագիտական ուսումնասիրություններ ու դասագրքեր: Նրա գործունեության մասին գրվել են գրքեր:
Բաղրամյանի անունով կոչվել են փողոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Մոսկվայում, իսկ Երևանում՝ մետրոպոլիտենի կայարան, պողոտա, որտեղ կանգնեցված է Բաղրամյանի ձիարձանը: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 400 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: