Բահրեյնը գտնվում է Հարավարևմտյան Ասիայում՝ Պարսից ծոցի ափին: Զբաղեցնում է մայրցամաքային և բուստային ծագման ավելի քան 30 կղզի (ամենամեծը՝ Բահրեյն): Կղզիների մակերևույթը լեռնային է, կլիման՝ արևադարձային: Գերակշռում են արևադարձային անապատները: Երկրում խմելու ջրի մեծ պակաս կա: Բահրեյնը դեռևս մեր թվականության սկզբներին արաբական իշխանություն էր. IV–VI դարերում մտել է Սասանյանների պետության, ապա՝ Արաբական խալիֆության մեջ: XVI դարում երկիրը նվաճել են պորտուգալացիները, 1871 թ-ին՝ անգլիացիները, իսկ XX դարի 20-ական թվականների վերջին ներթափանցել են ամերիկացիները՝ հիմնելով նավթային ընկերություններ: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1971 թ-ին: Բահրեյնի գլխավոր հարստությունը նավթն է, սակայն վերջին 50 տարիների ընթացքում արդյունահանման մեծ ծավալների հետևանքով պաշարները խիստ նվազել են: Գյուղատնտեսության նպատակով օգտագործվում է երկրի տարածքի 5 %-ը (օազիսներ): Մշակում են փյունիկյան արմավենի, բատատ, հացահատիկային բույսեր: Զբաղվում են նաև ձկնորսությամբ և անասնապահությամբ:
|