Среда, 25.06.2025, 16:39Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 27 » Բալզակ Օնորե դը
15:26
Բալզակ Օնորե դը
Գրող Օնորե դը Բալզակը XIX դարի ֆրանսիական դասական 
ռեալիզմի հիմնադիրն է: Նրա ստեղծագործության մեջ 
միահյուսված են Վերածննդի դարաշրջանի հումանիզմը, 
Լուսավորականության գաղափարները, պատմական վեպերին բնորոշ ռոմանտիզմը:

Օնորե դը Բալզակը (իսկական ազգանունը` Բալսա)  1807–13 թթ-ին սովորել է Վանդոմի քոլեջում: 1814 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1819 թ-ին ավարտել է իրավունքի դպրոցը, մասնագիտացել փաստաբանական և նոտարական գրասենյակներում, միաժամանակ սովորել է Սորբոնի համալսարանի գրական դասընթացներում:
Սկզբում Բալզակը գրել է պատմական թեմաներով արկածային վեպեր:  Նա հանրահայտ է դարձել «Շուաններ» (1829 թ.)  վեպով, որը նվիրված է 1799 թ-ի ապստամբությանը: Բալզակը պատկերել է հասարակ ժողովրդին և շարքային զինվորներին, ովքեր Ֆրանսիայի համար դժվար ժամանակաշրջանում ձգտել են պահպանել հեղափոխության նվաճումները:
Ֆրանսիական հասարակության պատկերն է արտացոլված Բալզակի «Մարդկային կատակերգություն» եռերգության մեջ՝ «Բարքերի էտյուդներ», «Փիլիսոփայական էտյուդներ» և «Վերլուծական էտյուդներ»: Ամբողջ շարքը պետք է բաղկացած լիներ 143 գործից, սակայն նա ծրագիրը լիովին չի իրականացրել. գրել է 92 վեպ, վիպակ, պատմվածք և 5 պիես: Լինելով ռեալիզմի գաղափարախոսներից` Բալզակը համակողմանիորեն է պատկերել ֆրանսիական իրականությունը, ցույց տվել նյութապաշտ հասարակության մեջ մարդու հոգևոր աշխարհի խեղաթյուրումը: 
«Մարդկային կատակերգությունում» պատկերված է մոտ 2000 կերպար, որոնցից յուրաքանչյուրը խտացված տիպական հատկանիշներով անհատականություն է: Առանձնանում են հատկապես վաշխառու Գոբսեկը, բանկիր Նյուսինգենը, գծուծ Գրանդեն, ֆինանսիստ Տայեն, գործարանատեր Կուենտեն, ովքեր, խրվելով հանցագործությունների մեջ, կորցրել են ամենաթանկ բանը՝ խիղճը:
Ժամանակի հասարակական, քաղաքական, ընտանեկան կյանքին բնորոշ երևույթները՝ եսասիրությունը, բարոյական անկումը, փողի ապականիչ ազդեցությունը, անհատի ճակատագիրը, արտացոլված են շարքի «Գոբսեկ» (1830 թ.), «Շագրենի կաշին» (1831 թ.), «Էժենի Գրանդե» (1833 թ.), «Հայր Գորիո» (1834–35 թթ.), «Նյուսինգենի բանկային տունը» (1838 թ.) և այլ վեպերում:
Բալզակը քննադատել է և՜ մեռնող ազնվականության այլասերումը, և՜ նոր ձևավորվող բուրժուական հասարակության անբարոյականությունն ու անսկզբունքայնությունը, և՜ տնտեսական հարաբերությունների զարգացման կամայականությունն ու քաոսը, և՜ հասարակ ժողովրդի աղքատացումը («Գյուղական բժիշկ», 1833 թ., «Ցեզար Բիրոտոյի փառքն ու անկումը», 1837 թ., «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը», 1838– 1847 թթ., «Ամուրիի կյանքը», 1841 թ., «Գյուղական քահանա», 1841 թ., «Մութ գործ», 1841 թ., և այլն):
Գրողը մի քանի գործերում («Հայր Գորիո», «Խորտակված անուրջներ», «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը») համակրանքով և սիրով է կերտել անսովոր մի մարդու՝ Վոտռենի կերպարը. նա բարձր է մանր ու ճղճիմ եսապաշտներից, բարի է և ազնիվ, պայքարում է չարի դեմ:
Բալզակն իսկական մարդուն տեսել է հասարակ ժողովրդի մեջ. նա պատկերել է Փարիզի հետնախորշերում, գավառական փոքրիկ քաղաքներում, գյուղերում ապրող մարդկանց կյանքը: 
Բալզակը գրել է նաև «Չարաճճի պատմություններ» (1832–37 թթ.) պատմվածքների ժողովածուն, որն առանձնանում է կենսախնդությամբ ու հումորով: Հեղինակ է նաև մի քանի պիեսների («Վոտռեն», 1840 թ., «Գործարարը», 1845 թ., «Խորթ մայրը», 1848 թ., և այլն), ակնարկների:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 514 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: