 |

 |
| Пятница, 19.12.2025, 23:54 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 5 Гостей: 5 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 27 » Բառախաղ
|
Բառախաղը բառի մի նշանակությունը մյուսի փոխարեն կամ նույնանիշ բառերից մեկը մյուսի փոխարեն գործածելն է: Բառախաղը հիմնված է հնչյունանմանության և նույն բառի բազմիմաստության վրա:
Բառախաղով զբաղվելու համար պետք է ընտրել այնպիսի բառեր, որոնց վերադասավորումով կարելի է նոր բառեր կազմել. օրինակ՝ սրահ–հարս, սնար–սանր, դրամ–մարդ, ագռավ–գավառ, վտակ– կտավ, ծառա–առած, շուն–նուշ, կամ որևէ բառի բոլոր տառերը մեկ անգամ գործածելով՝ կազմել նոր բառեր, օրինակ՝ ատամնաբուժական–ատամ, մատ, բուժակ, բաժակ, ժամ, մական և այլն: «Բառախաղ» բառը գեղարվեստական գրականության մեջ օգտագործվում է որպես բառերի կապակցության ձև, արտահայտչամիջոց, նաև հանգի տեսակ, օրինակ՝ – Մոզին ուզում ե՞ս: – Ե՛ս ... – Քանի՞ մանեթ կըտաս: – Տա՛ս... – Հիմի կըտա՞ս, թե չէ: – Չէ՛ ... – Դե էգուց կըգամ, որտեղից որ է՝ ճարի: – Արի՛... Հովհ. Թումանյան Բառախաղ կարող է ստեղծվել նաև իմաստով տարբեր, բայց նմանահունչ կամ նույնանուն բառերով, օրինակ՝ «Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա» (ժողովրդական առած): Մեկ այլ դեպքում կազմվում են ոչ թե մեկ, այլ երկու կամ նույնիսկ ավելի բառերից, դառնում բարդ կամ բաղադրյալ հանգ, որով էլ ստեղծվում է իմաստային խաղ.
Կյանքից հարբած անցավոր, Ահա դարձյալ անցավ օր, Դու վազում ես դեպի մահ. Մահը բռնում հանցավոր: Հովհ. Թումանյան Բառախաղերը գեղարվեստական խոսքը դարձնում են ավելի գրավիչ, աշխույժ ու սրամիտ: Բառախաղային հանգեր են ստեղծել բանաստեղծներ Պետրոս Դուրյանը, Ազատ Վշտունին, Պարույր Սևակը, Համո Սահյանը և ուրիշներ:
|
|
Просмотров: 556 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |