 |

 |
| Пятница, 19.12.2025, 21:57 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 27 » Բարբադոս
|
Բարբադոսը պետություն է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովի ավազանի կղզիներից ամենաարևմտյան` համանուն կղզում: Բրիտանական համագործակցության անդամ է: Բուստային խութերով շրջապատված հրաբխային ծագման կղզի է: Կլիման արևադարձային է: Մինչև եվրոպացիների մուտքը կղզում բնակվում էին հնդկացիների տարբեր ցեղեր: 1518 թ-ին առաջինը այստեղ եկան իսպանացիները, որոնք էլ երկրին տվեցին Բարբադոս (իսպաներեն նշանակում է մորուքավոր բույս) անունը՝ այստեղ տարածված մորուքանման բույսերով պարուրված թզենիների պատճառով: 1605 թ-ին կղզի թափանցեցին անգլիացիները և հիմնեցին իրենց գաղութը, իսկ 1628 թ-ին՝ Բրիջթաուն քաղաքը: XVII դարի 30-ական թվականներին այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերվեցին նեգր ստրուկներ, որոնք հետագայում կազմեցին կղզու բնակչության մեծամասնությունը: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1966 թ-ին: Բարբադոսի տնտեսության հիմքը հյուրեկ զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունն են: Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, բատատ, ադամաթուզ, մանգո, ավոկադո և այլն: Կան շաքարի, մրգահյութերի, շինանյութերի, ոգելից խմիչքների արտադրության ձեռնարկություններ:
|
|
Просмотров: 331 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |