 |

 |
| Суббота, 20.12.2025, 12:04 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 27 » Բաստիլ
|
Բաստիլը բանտ-ամրոց էր Փարիզում XIV–XVIII դարերում` հիմնականում քաղաքական բանտարկյալների համար: Թագավորական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1879 թ-ի հուլիսի 14-ը, 1880 թ-ից Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն:
Բաստիլը կառուցվել է 1370–82 թթ-ին Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ-Անտուան դարպասների մոտ: Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30-մետրանոց ատամնավոր պատեր, շուրջը՝ խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով: Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց XV դարից այն դարձել է պետական բանտ: Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: 1791 թ-ին հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը: 1989 թ-ին ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմության մեջ:
|
|
Просмотров: 385 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |