Среда, 25.06.2025, 16:33Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 27 » Բեկնազայան Համո (Համբարձում)
15:48
Բեկնազայան Համո (Համբարձում)
Կինոռեժիսոր, կինոսցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական միցանակի դափնեկիր Համո Բեկնազարյանը 
հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆիայի հիմնադիրն է: Նա է նկարահանել առաջին հայկական գեղարվեստական կինոնկարը՝
 «Նամուսը» (1925 թ.):

Համո Բեկնազարյանը սովորել է Երևանի, ապա` Տաշքենդի գիմնազիաներում, 1918 թ-ին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը: Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ. Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների: 1915 թ-ից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում: Խաղացել է շուրջ 100 դեր: 1921 թ-ից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Անարգանքի սյան մոտ» (1923 թ.), «Կորսված գանձեր» (1924 թ.), «Նաթելլա» (1925 թ.) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով: 
1925 թ-ին հրավիրվել է Երևան և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը: Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926 թ-ին` հայկական առաջին կինոկատակերգությունը` «Շոր և Շորշորը»: Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ: Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը: Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում: Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը: Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և այլն: 
Բեկնազարյանը կինոնկարներ է ստեղծել նաև այլ երկրների կինոստուդիաներում (Ադրբեջանում՝ «Սաբուհի», 1941 թ., Ուզբեկստանում՝ «Բնակարանամուտի խնջույք»,1954 թ., Տաջիկստանում՝ «Նասրեդդինը Խոջենթում», 1959 թ., կինոռեժիսոր Էրազմ Քարամյանի հետ): 
Նա իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը:
Բեկնազարյանի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի  բազմաթիվ կինոգետներ: 
Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թ.` ռուսերեն, 1968 թ.` հարերեն) գրքի:
Բեկնազարյանի անունով է կոչվել Հայֆիլմ կինոստուդիան:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 542 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: