Բելիզը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում՝ Յուկատան թերակղզու հարավարևելյան մասում՝ Կարիբյան ծովի ափին: Բրիտանական համագործակցության անդամ է: Տարածքը հիմնականում ցածրադիր հարթավայր է, հարավում Մայա լեռներն են (բարձրությունը՝ մինչև 1122 մ): Կլիման արևադարձային է: Գետերից են Ռիո Օնդոն և Բելիզը: Բելիզի տարածքը մինչև XVI դարը բնակեցված էր հնդկացի ցեղերով: XVI դարում հայտնվեցին իսպանացիները, իսկ 1638 թ-ին Բելիզ գետի ափին հիմնվեցին անգլիական առաջին բնակավայրերը: 1840 թ–ից անգլիացիները երկիրն անվանեցին Բրիտանական Հոնդուրաս, իսկ 1862 թ-ից պաշտոնապես հռչակեցին իրենց գաղութը: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1964 թ-ին: Բելիզը տնտեսապես թույլ զարգացած երկիր է: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են շաքարեղեգ, կոկոսյան արմավենի, բրինձ, ցիտրուսներ և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ: Կան սննդի արդյունաբերության և փայտամշակման ձեռնարկություններ: Տնտեսության մեջ կարևոր տեղ ունի հյուրեկ զբոսաշրջությունը:
|