Среда, 25.06.2025, 16:41Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 27 » Բեռլին
15:51
Բեռլին
Բեռլինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքն է. 
առաջին անգամ հիշատակվել է 1251 թ-ին:

Բեռլինը գտնվում է Շպրե գետի և քաղաքը Էլբա ու Օդեր գետերին միացնող նավարկելի ջրանցքների ափերին: Հիմնադրվել է XIII դարի սկզբին՝ Շպրե գետի հովտում, հետագայում ընդարձակվել է՝ տարածվելով Բառնիմ և Տելտով բարձունքների վրա: 1486 թ-ից եղել է Բրանդենբուրգի (հետագայում՝ Պրուսիա), 1871 թ-ից՝ Գերմանիայի մայրաքաղաքը: Բեռլինը Գերմանիայի արդյունաբերական, մշակութային և գիտական խոշորագույն,  գերմանական հեղափոխությունների (1848–49 թթ-ի, 1918 թ-ի նոյեմբերյան և այլ) ու բանվորական շարժումների գլխավոր կենտրոններից է: 1990 թ-ից ինքնուրույն վարչական միավոր է՝ երկրամասի իրավունքներով:
Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45 թթ.) ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո Գերմանիան բաժանվել է 4 գոտու՝ հաղթանակած ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև: Սակայն շուտով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների որոշմամբ նրանց վերահսկողության տակ գտնվող գոտիները միավորվել են, և 1949 թ-ի սեպտեմբերին ստեղծվել է արևմտագերմանական պետությունը՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ)՝ Բոնն մայրաքաղաքով: ԽՍՀՄ-ի վերահսկողության տակ գտնվող արևելյան գոտում 1949 թ-ի հոկտեմբերի 7-ին հռչակվել է Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ)՝ Բեռլին մայրաքաղաքով:
1950 թ-ին Բեռլինը նույն սկզբունքով բաժանվել է 2 մասի՝ Արևելյան և Արևմտյան:
ԳԴՀ-ի քաղաքացիների զանգվածային հոսքը դեպի Արևմտյան Գերմանիա դադարեցնելու նպատակով 1961 թ-ին կառուցվել է Բեռլինի պատը (162 կմ երկարությամբ արգելափակող շինությունների համակարգ)՝ ԳԴՀ-ի և Արևմտյան Բեռլինի միջև (45 կմ-ը՝ քաղաքի շրջագծում):
Միջազգային իրադրության բարելավման հետևանքով գերմանական 2 պետությունները 1990 թ-ի հոկտեմբերի 3-ին վերամիավորվեցին. պատը քանդվեց, իսկ Բեռլինը դարձավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը:
Բեռլինում գործում են Շյոնեֆելդ, Տեմպելհոֆ և Տեգել միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտեն, վերգետնյա տրանսպորտի զարգացած ցանց: Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը, քիմիական դեղագործությունը, պոլիգրաֆիան, տեքստիլ, կարի, սննդի արդյունաբերությունները:
Բեռլինում են Գերմանիայի գիտությունների ակադեմիան, Հումբոլդտի անվան, Ազատ և այլ համալսարաններ, Մաքս Պլանկի անվան ֆիզիկայի ընկերությունը, տնտեսագիտական, միջուկային և զանազան հետազոտությունների գիտական կենտրոններ: Մշակութային օջախներից են Օպերային, «Կոմիշն օպեր», «Բեռլիներ անսամբլ», Ժողովրդական և այլ թատրոններ, Բեռլինի պետական, Գերմանիայի պատմության, Ազգագրական և այլ թանգարաններ, Ազգային և այլ պատկերասրահներ, գործում են Բեռլինի հանրահայտ կենդանաբանական և բուսաբանական այգիները, Աքվարիումը: Նշանավոր ճարտարապետական հուշարձաններից են XIII–XIV դարերի գոթական ոճի եկեղեցիները, XVII և XIX դարերում կառուցված բարոկկո ու դասական ոճի համալիրները, Բրանդենբուրգյան դարպասները, Ռատուշայի, Ռայխստագի շենքեր և այլ շինություններ:

Հայերը Բեռլինում
Բեռլինում հայերը հաստատվել են XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Նրանք գլխավորապես Բեռլինի համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ էին, որոնցից շատերը հետագայում դարձել են հայ մշակույթի և գիտության ականավոր գործիչներ: 1878 թ-ին այստեղ տեղի է ունեցել Բեռլինի վեհաժողովը: Բեռլինի Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և համալսարանում սովորել է հայ մեծանուն երաժշտագետ, խմբավար և կոմպոզիտոր Կոմիտասը: 
Նույն ժամանակաշրջանում Բեռլինում գործել են հայ քաղաքական կուսակցությունների (ՀՀԴ, Հայ սոցիալ դեմոկրատներ) խմբակներ, հիմնվել են մի շարք հասարակական ու մշակութային կազմակերպություններ և ընկերություններ, 1914 թ-ին` Գերմանա-հայկական ընկերությունը:
1920 թ-ից Բեռլինի համալսարանի հնդեվրոպական լեզուների ֆակուլտետում գործում է հայկական բաժին: Քաղաքում կա Հայկական փողոց:
1921 թ-ի մարտի 15-ին Բեռլինում ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին. հունիսին Բեռլինում տեղի ունեցած դատավարության ժամանակ հայ հայրենասերը  արդարացվել է: 1922 թ-ի ապրիլի 17-ին ժողովրդական վրիժառուներ Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում սպանել են երիտթուրքերի պարագլուխներից Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի հայերի դահիճ Սայիդ Հալիմին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում գործել է Հայ ազգային խորհուրդը՝ Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում գտնվող խորհրդային բանակի հայ ռազմագերիներին օգնելու նպատակով:
Բեռլինի ներկայիս հայ համայնքն ստեղծել է իր ընտրովի վարչությունը, բացել ակումբ՝ Հայ տունը: 1985 թ-ին հիմնվել է Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոնը, 1979 թ-ից գործում է Հանուն վտանգված ազգերի ընկերակցության հայկական համագործակցության խմբակը:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 417 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: