Среда, 25.06.2025, 16:17Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բիթլզ
14:47
Բիթլզ
«Բիթլզը» XX դարի ամենահայտնի ռոք խումբն է. մեծապես նպաստել է ռոք երաժշտության զարգացմանը: Կազմակերպվել է 1960 թ-ին Լիվերպուլ քաղաքում:

2008 թ-ի փետրվարի 5-ին Գրինվիչի ժամանակով ուղիղ կեսգիշերին Մադրիդից Տիեզերք է հեռարձակվել «Բիթլզի» «Տիեզերքի միջով» («Across the Universe») երգը՝ ձայնագրման 40-ամյակի կապակցությամբ: Այս չորսրոպեանոց երգի ազդանշաններն ուղարկվել են Բևեռային աստղ, որը Երկիր մոլորակից հեռու է 431 լուսային տարի: Ի դեպ, սա այլմոլորակայիններին երկրային երգ ուղարկելու առաջին փորձն է:
«Բիթլզն» անգլերեն է. նշանակում է բզեզներ, հարվածողներ: Խմբի անդամներն էին Ջոն Լենոնը, Փոլ Մակ-Քարթնին, Ջորջ Հարիսոնը (էլեկտրակիթառներ), Ռինգո Սթարը (իսկական անունը՝ Ռիչարդ Սթարկի, հարվածային գործիքներ):
Ջազային մեղեդիների կատարումով խումբը հռչակվել է Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, ունեցել հազարավոր նմանակողներ, միլիոնավոր երկրպագուներ: Սկզբնական շրջանում խումբը կատարել է ռոքընռոլ, ինչպես նաև սքիֆլ ոճի երգեր, որոնք ամերիկյան «քանթրի» երաժշտության ու բրիտանական ժողովրդական երգերի յուրօրինակ միահյուսման արդյունքն էին: Այդ ոճով են գրվել նաև Ջ. Լենոնի և Փ. Մակ-Քարթնիի առաջին երգերը: «Բիթլզի» հիմնական երկացանկը՝ «Երեկ», «Միշել», «Էլինոր Ռիգբի», «Նա լքեց իր տունը» և այլ երգեր, ստեղծվել են Փ. Մակ-Քարթնիի երաժշտությամբ և Ջ. Լենոնի խոսքերով: 
1962 թ-ից ձևավորվել է «Բիթլզի» պարզ անսամբլային երգեցողությամբ փոքր-ինչ թախծոտ, սակայն պայծառ լավատեսությամբ տոգորված ոճը: 1963 թ-ից խումբը համերգներով շրջագայել է մի շարք երկրներում: «Բիթլզը» դարձել է երիտասարդության կուռքը: 
Քառյակի առաջին ալբոմը կոչվել է «Դժվարին օրվա գիշերը», երկրորդը՝ «Օգնության հասեք», որտեղ տեղ գտած «Երեկ» երգը հետագայում դարձել է դասական գլուխգործոց: 1965 թ-ին թողարկել են հաջորդ՝ «Ռետինե ոգին» և «Ատրճանակ» ալբոմները: Հետագայում խումբը հրաժարվել է համերգային գործունեությունից. վերջին համերգը տեղի է ունեցել 1966 թ-ին՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, սակայն խումբը ևս 3 տարի շարունակել է ձայնագրման աշխատանքները: Խմբի «Մորու դաշտեր» երգի գործիքավորման թարմ հնարքները և էլեկտրոնային նոր հնչերանգներն օգտագործվել են նաև «Սերժանտ Պեպերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» ալբոմում, որը դարձել է խմբի ստեղծագործության գագաթնակետը: 
1969 թ-ին «Բիթլզը» կատարել է իր վերջին համատեղ ձայնագրությունը: 1970-ական թվականների վերջից խումբն այլևս չի գործել, սակայն խմբի անդամները հանդես են եկել որպես մենակատարներ: 
1980 թ-ի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում ատրճանակի կրակոցից սպանվել է Ջ. Լենոնը՝ «Բիթլզի» ոգին և «շարժիչ ուժը»: 
«Բիթլզ» խմբի աննախադեպ հաջողության գաղտնիքն այն է, որ երգել է XX դարի 2-րդ կեսի արևմտյան երիտասարդության  սիրո և տառապանքի, կյանքի յուրաքանչյուր օրն արժևորելու մասին: 2007 թ-ին ռեժիսոր Ջուլի Թեյմորը նկարահանել է «Տիեզերքի միջով» ֆիլմ-մյուզիքլը, որը հիմնված է խմբի 34 կատարումների վրա:


Просмотров: 348 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: