Среда, 25.06.2025, 16:16Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բիզե Ժորժ
14:46
Բիզե Ժորժ
Կոմպոզիտոր Ժորժ Բիզեի ստեղծագործությունն օպերային ռեալիզմի գագաթնակետն է ֆրանսիական երաժշտության մեջ:

Ժորժ Բիզեն 10 տարեկանում ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, որն ավարտել է 1857 թ-ին, աշակերտել է ժամանակի հայտնի երաժիշտներին: 1857 թ-ին «Կլովիս և Կլոտիլդա» կանտատի համար արժանացել է հռոմեական Մեծ մրցանակի և 3 տարի ապրել Իտալիայում: 1860 թ-ից Բիզեն ապրել է Փարիզում: Առավել նշանավոր են երաժշտական թատրոնի համար գրած նրերկերը: 
Բիզեն գրել է մոտ 20 օպերա (մի քանիսը՝ անավարտ)՝ «Դոն Պրոկոպիո», «Իվան Ահեղ» և այլն, 3 օպերետ: «Դոկտոր Միրաքլ» օպերետը 1857 թ-ին կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի կազմակերպած մրցույթում արժանացել է մրցանակի: Առաջին իսկ օպերաներում («Մարգարիտ որոնողները», «Պերտի գեղեցկուհին») կոմպոզիտորը զարգացրել է ֆրանսիական քնարական օպերայի ավանդույթները, հասել կյանքի ճշմարտացի վերարտադրման: Ռեալիստական միտումներն ավելի ցայտուն են արտահայտվել նրա՝ մեկ գործողությամբ «Ջամիլե» օպերայում և Ալֆոնս Դոդեի «Առլեզիանուհին» դրամայի համար գրած երաժշտության մեջ: Բիզեն գրել է նաև սիմֆոնիա (Դո-մաժոր, «Հռոմ»), «Վասկո դա Գամա» սիմֆոնիա-կանտատը, «Փոքր նվագախմբային սյուիտը», «Հայրենիք» դրամատիկական նախերգանքը, դաշնամուրային պիեսներ, կանտատներ, երգեր:
   Դեռևս 1880 թ-ին Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմենը» միշտ կմնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան:
   «Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թ-ին Լենինականի օպերա-օպերետային, 1934 թ-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոններում:
   Բիզեի «Կարմեն» օպերան (ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի) XIX դարի ռեալիստական օպերային արվեստի գլուխգործոցներից է. նրա երաժշտությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ, հստակ գործիքավորումով: 
   «Կարմենն» առաջին անգամ բեմադրվել է 1875 թ-ին Փարիզի «Օպերա Կոմիկ»,  1870-ական թվականների վերջին՝ աշխարհի բոլոր լավագույն օպերային թատրոններու
Прикрепления: Картинка 1
Просмотров: 490 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: