Среда, 25.06.2025, 16:34Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բնակարան
15:08
Բնակարան
Բնակարանը (կացարան, տուն) բնակության համար հարմարեցված կառույց է, տուն կամ միջավայր: Մարդու գոյության հիմնական 
պայմաններից է: 

Հին քարի դարում մարդիկ բնակվել են անձավներում, պատրաստել հյուղակներ, կառուցել գետնափոր տներ` գերազանցապես մեկսենյականոց, իսկ նոր քարի դարում երևան են եկել և աստիճանաբար տարածվել բազմասենյականոց բնակարանները` կլոր՝ կոնաձև, և քառանկյուն՝ հարթ տանիքներով: Մ. թ. ա. I հազարամյակում ստրկատիրական ավագանու ներկայացուցիչներն արդեն կառուցել են քարե շքեղ պալատներ, ապարանքներ, 1–2-հարկանի բազմասենյականոց բնակարաններ, որոնց ներքին պատերը զարդարվել են որմնանկարներով, հատակը՝ խճանկարներով, ջեռուցվել են պատի մեջ զետեղված բուխարիով և հացատան թոնրով: Բնակարանի յուրօրինակ տիպերից են նաև ցցաշեն (ճահճոտ վայրերում), շարժական պատերով (Ճապոնիայում), գերանակապ (անտառային վայրերում), ձյունե (ծայր հյուսիսում) խրճիթները, որոնք պահպանվել են ցայսօր. նման բնակարաններում են ապրում աֆրիկյան, հարավամերիկյան, ասիական որոշ ցեղեր: Ավատատիրության դարաշրջանում ավատատիրոջ և նրա զորախմբի բնակարանի հիմնական տիպը ամրացված դղյակն էր: Հասարակ ժողովրդի կենցաղում արմատավորվել է հազարաշեն ծածկով գլխատունը՝ երդիկավոր գմբեթաձև ծածկով տունը, որին կից կառուցվել են մառանը, գոմը:
Հայաստանում` Սյունիքում, Խարբերդում և այլուր, որպես բնակարան, շարունակել են օգտագործել հեթանոսական շրջանից ժառանգած քարայրերը, 
որտեղ ելումուտը կատարվել է քարե սանդուղքներով կամ պարաններով: XIX դարում Հայաստանի քաղաքներում տարածված էին երկհարկանի, երբեմն՝ եռահարկ, բազմասենյակ, փայտամած հատակով և կղմինդրածածկ բնակարանները: Համշենահայերը կառուցել են փայտե բնակարաններ: 
Ներկայումս զարգացած երկրներում բնակարանը նախագծվում է ընտանիքի անդամների թվին համապատասխան (կամ պակաս) սենյակներով և օժանդակ մասի համակազմով, բաց պատշգամբով: Բնակելի տները սովորաբար կառուցվում են բնակիչներին լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ օժանդակ շինություններով, որոնք ավելի հարմարավետ են դարձնում կենցաղը: 
Просмотров: 309 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: