Среда, 25.06.2025, 16:29Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բնազդ
15:06
Բնազդ
Բնազդը օրգանիզմի բնածին, բարդ ռեակցիաների ամբողջությունն է՝ ի պատասխան ներքին և արտաքին գրգռիչների: Բնազդը հատուկ է թե՜ կենդանիներին և թե՜ մարդուն: 
Մեծ, ուժեղ սաղմոն ձուկը բնազդի շնորհիվ համառորեն լողում է փոքրիկ, գրեթե ցամաքած գետակի հոսանքն ի վեր: Քարքարոտ հատակը վնասում է նրա կողերը, ջղաձգորեն ցնցվում են ջրով հազիվ ծածկված խռիկները: Սակայն չկա մի ուժ, որը նրան հարկադրի շրջվել հետ՝ դեպի օվկիանոս: Որովհետև ձկնկիթից նա այստեղ է ծնվել, և պետք է որ այստեղ էլ լույս աշխարհ գա նրա սերունդը: Այդպես՝ արջը հարկադրված է հարմար որջ փնտրել ձմռան համար և տերևներ փռել այնտեղ: Մեղուն կարողանում է մեղրահաց պատրաստել, թեև շատ անգամ տեսած էլ չի լինում, թե ինչպես են դա անում մյուս մեղուները: Առափնյա ծիծեռնակը բնադրում է գետնին, կավաշատ զառիթափերին, իսկ գյուղական ծիծեռնակը՝ տանիքի տակ: Դա հենց բնազդն է, այսինքն՝ կենդանու վարքի «գլխավոր» ծրագիրը, որ նա ժառանգել է իր նախնիներից: 
Ըստ ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովի և նրա աշակերտների՝ բնազդները լինում են սննդային՝ սնունդը հայթայթելն ու կուտակելը, պաշտպանական՝ կազմված պասսիվ (փախուստը, թաքնվելը) և ակտիվ (ճիրանների, ատամների, եղջյուրների միջոցով) պաշտպանական գործողություններից, ծնողական՝ սերնդի պահպանումը (ձագերի համար բույն հյուսելը, կերի պաշար կուտակելը, կերակրելը և այլն), և խմբային՝ կազմում է հոտի, երամի, պարսի, ընտանիքի անդամների փոխհարաբերության հիմքը:
Բնազդը միշտ ծառայում է օրգանիզմի, հետևաբար և տեսակի պահպանմանը: Սակայն կենդանիների բնազդային գործողությունները նպատակահարմար են նրանց կյանքի սովորական պայմաններում: Դրանց փոփոխության դեպքում բնազդներն անիմաստ և նույնիսկ վնասակար կարող են դառնալ: Օրինակ՝ ամերիկյան բիզոններն ունեն նախիրներով ապրելու ուժեղ բնազդ, որովհետև այդպես հեշտ է պաշտպանվելը թե՜ արջերից և թե՜ գայլերից: Բայց երբ հայտնըվեց հրացանավոր մարդը, առավելությունը դարձավ թերություն, որովհետև նախրի մեջ ժողովված կենդանիներին կոտորելն ավելի հեշտ է:
Ինչպես հաստատել է հայ գիտնական Լ. Օրբելին, որքան լավ է զարգացած կենտրոնական նյարդային համակարգը, այնքան անհատական կյանքում ձեռք բերված ռեակցիաները (պայմանական ռեֆլեքսները) կենդանու վարքագծում շեշտված են արտահայտվում: Օրինակ՝ ստորակարգ անողնաշարավորների վարքագիծն ամբողջապես հիմնված է բնազդի վրա, մինչդեռ բարդագույն բնազդներով օժտված բարձրակարգ անողնաշարավորների (մեղուներ, մրջյուններ և այլն) վարքագծում մեծ դեր են խաղում պայմանական ռեֆլեքսները: Մարդկանց բնազդային գործողությունները զգալիորեն ենթարկվում են գիտակցությանը, որը ձևավորվում է դաստիարակությամբ:
Բնազդների ուսումնասիրությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի բժշկության, հոգեբուժության, մանկավարժության, հոգեբանության, ինչպես նաև անասնաբուծության համար:
Просмотров: 373 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: