 |

 |
| Пятница, 19.12.2025, 23:55 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 8 Гостей: 8 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բոուլինգ, կեգլի և գնդախաղ
15:22 Բոուլինգ, կեգլի և գնդախաղ |
Վերջին ժամանակներս Երևանում էլ կան հատուկ խաղասրահներ, որտեղ բազմահազար մարզասերներ զբաղվում են կեգլիի մարզական տեսակով, որը կոչվում է բոուլինգ: Իսկ կեգլին գնդախաղի առանձին տեսակ է, որ Գերմանիայում հայտնի էր դեռևս միջնադարում:
Գնդախաղ Այս խաղը խաղում են փայտե ծանր կամ ռետինե ամուր գնդերով, որոնք մի կողմից թեթևակիորեն տափակացված են և այդ պատճառով գլորվում են կորագծով՝ գրին կոչվող հարթ հրապարակում: Գնդախաղ խաղում են 2-ով: Խաղի նպատակն է գնդերը հնարավորինս մոտ գլորել «կոն» կոչվող փոքրիկ սպիտակ գնդիկին, և «կոնին» ավելի շատ մոտեցած յուրաքանչյուր գնդի համար խաղացողը ստանում է միավոր: Հաղթում է առաջինը 21 միավոր հավաքած խաղացողը: Գնդախաղ կարելի է խաղալ նաև 2-ից ավելի խաղացողներից կազմված թիմերով:
Կեգլի Կեգլիի հայրենիքը համարվում է Գերմանիան, որտեղ այն հայտնի էր դեռևս XVII-XVIII դարերում: Խաղի նպատակն է հնարավոր փոքրաթիվ գնդիկներով հարվածելով վայր գցել առավելագույն թվով փայտե կամ պլաստմասսայե ֆիգուրներ՝ կեգլիներ, որոնք որոշակի կարգով դասավորված են ելման գծից 15-20 մ հեռավորության վրա՝ փայտամածե փոքրիկ հրապարակում: Կեգլիի համար հատուկ հարմարեցված սրահները կոչվում են կեգելբաններ:
Բոուլինգ Բոուլինգը կեգլի խաղի մարզական տեսակն է. այն Ամերիկա տարել են հոլանդացիները: Խաղի նպատակն է ծանր գնդով հարվածելով վայր գցել փայտե ողորկ գնդուղու վերջում եռանկյունաձև շարված 10 կեգլիները: Սովորաբար խաղը բաղկացած է 10 ռաունդից կամ ֆրեյմից (փուլ): Յուրաքանչյուր փուլում խաղացողին տրվում է 2 գնդակ, որոնցով հարվածելով՝ նա պետք է վայր գցի հնարավորինս շատ կեգլիներ:
|
|
Просмотров: 599 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |