 |

 |
| Пятница, 19.12.2025, 21:57 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բորենիներ
|
Արտաքինից մասամբ նման են շանը: Իրանը կարճ է, առջևում՝ ավելի բարձր, պարանոցը՝ հաստ: Գլուխը մեծ է՝ հզոր ծնոտներով (երկարությունը՝ մինչև 13 սմ), ցցված ականջներով: Ոտքերն ուժեղ են՝ չորսական մատներով: Մարմինը և պոչը պատված են կոշտ բրդով: Որոշ տեսակների ողնաշարի երկարությամբ ձգվում է բարձր (մինչև 20 սմ) բաշը: Բորենիները վարում են գիշերային կյանք: Խոշոր բորենիները սնվում են լեշերով, երբեմն հարձակվում են վայրի սմբակավորների, ընտանի կենդանիների, հազվադեպ՝ երեխաների վրա, փոքր տեսակները սնվում են մրջյուններով և տերմիտներով: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 2–5 ձագ: Բորենիները տարածված են Աֆրիկայում, Հարավարևմտյան Ասիայում, Այսրկովկասում և Միջին Ասիայում: Խոշոր բորենիներից են բծավոր, շերտավոր, առափնյա բորենիները (մարմնի երկարությունը՝ 1–1,3 մ, բարձրությունը՝ 80 սմ), իսկ ամենափոքրը հողագայլն է:
|
|
Просмотров: 422 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |