Среда, 25.06.2025, 16:48Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բուդդայականություն
15:38
Բուդդայականություն
Բուդդայականությունը կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը ծագել է Հնդկաստանում մ. թ. ա. VI–V դարերում և զարգանալով դարձել երեք համաշխարհային կրոններից մեկը:

Բուդդայականության դավանանքը հիմնականում շարադրված է «սուրբ» գրքում, որը բաժանվում է 3 մասի՝ «Վինայա», «Սուտտա», «Աբիդամմա»: Ավանդության համաձայն՝ ուսմունքի հիմնադիրը Հյուսիսային Հնդկաստանի շակիների ցեղի արքայազն Սիդհարտեա Գաուտաման (մ. թ. ա. 563–483 թթ.) է, ով իբր 6 տարի ապրել է մենության մեջ և այդ ընթացքում ստեղծել մարդկանց փրկելու ու մարդու հոգևոր զարգացման բարձրագույն վիճակին՝ նիրվանային, հասնելու ուղիների մասին ուսմունքը: Նա քարոզել է այդ ուսմունքը և համարվել Բուդդա՝ «լուսավորյալ», «պայծառության հասած», իսկ մահվանից հետո աստվածացվել է՝ Բուդդա Շակյալ Մունի անունով: 
Բուդդայականությունը հանդես է եկել ժամանակին իշխող բրահմայականության դեմ՝ մերժելով այդ կրոնի ծիսակատարությունները, վերացական, մտահայեցական դրույթները, դասային սահմանափակումները, առաջ է քաշել մարդու փրկության, ազատության գաղափարը: Փրկության գաղափարը շարադրել է «Չորս ազնիվ ճշմարտությունների» մասին ուսմունքում, որի համաձայն՝ կյանքը տառապանք է, իսկ դրա պատճառը մարդու ցանկություններն ու կրքերն են: Տառապանքներից կարելի է ազատվել՝ խեղդելով կիրքը և ցանկությունները, որոնք էլ նիրվանային հասցնող փրկության ուղիներն են: Մահը փոխակերպումն է մի այլ կյանքի, հետևաբար՝ նոր տառապանքների: Նոր ծնված մարդը կապված է իր մահացած նախորդի հետ, ուստի յուրաքանչյուրը պատասխանատու է իր նախորդի արարքի համար: 
Բուդդայականության բարոյականության հիմնական սկզբունքը ներքին ինքնակատարելագործումն է, հոգեկան և մարմնական զանազան պահանջմունքների մերժումը, որի շնորհիվ մի շարք վերածնումների միջոցով կարելի է հասնել հավիտենական ու բացարձակ անդորրին, երանելի նիրվանային և, ըստ էության, միանալ Բուդդային: 
Բուդդայականության մեջ չկա Արարչի՝ Աստծու և Փրկչի գաղափարը: Նիրվանային հասած մարդիկ՝ բուդդաները, հավասար են Բուդդային: 
Բուդդայականությունն ընդունում է նաև վերածնության գործընթացը հաղթահարած, սակայն դեռևս նիրվանային չհասած էակների՝ բոդիսատների գոյությունը: Բուդդայականության հետագա զարգացման ընթացքում աստիճանաբար առաջացել է բուդդաների և բոդիսատների պաշտամունքը:
Գոյություն ունեն բուդդայական 2 խոշոր ուղղություններ՝ հինայան, որը փրկվելու հնարավորություն է տալիս միայն վանականներին, և մահայան, որը նիրվանային հասնելու ուղի է ցույց տալիս յուրաքանչյուր մարդու:
Բուդդայականությունն էապես ազդել է հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա:
Մյանմայի, Լաոսի, Կամբոջայի, Թաիլանդի բնակչության մոտ 90 %-ը բուդդայական է: Բուդդայականներ կան նաև Չինաստանում, Կորեայում, Նեպալում, Բանգլադեշում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և այլուր:
Просмотров: 342 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: