 |

 |
| Пятница, 19.12.2025, 23:49 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բուժական սնունդ
|
Բուժական սնունդը բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով նախատեսվող սննդի օրաբաժնի և սնման կարգի ամբողջությունն է: Այն բուժման ինքնուրույն մեթոդ չէ և կիրառվում է դեղանյութերի ու բուժման այլ եղանակների հետ: Բուժական սննդի հիմնական առանձնահատկությունը սննդի քանակական և որակական համապատասխանությունն է հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի յուրահատկություններին: Բուժական սնունդը նշանակում և հսկում է բժիշկը: Հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված օրգանների աշխատունակության վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի կանոնավորմանը: Բուժական սննդում կիրառում են այսպես կոչված բեռնաթափման օրեր և օրվա ընթացքում սննդի սահմանափակումներ: Բեռնաթափման համար նշանակվում է որոշակի քանակությամբ 1 տեսակի մթերք (օրինակ՝ խնձոր, կաթնաշոռ, կաթ): Բուժական սննդի օրաբաժինները պետք է լինեն լիարժեք և բավարարեն օրգանիզմի պահանջը սննդանյութերի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ: |
| |
|
|
Просмотров: 320 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |