 |

 |
| Суббота, 20.12.2025, 01:24 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բուժքույր
|
Բուժքույրը (կամ գթության քույրը) միջին բժշկական կրթությամբ մասնագետ է և աշխատում է բժիշկների ղեկավարությամբ: Հիվանդանոցներում բուժքույրերը խնամում են հիվանդներին, հետևում նրանց վիճակին, բժշկի նշանակմամբ իրականացնում բուժարարողություններ, վերահսկում բաժանմունքի և հիվանդասենյակների սանիտարահիգիենային վիճակը: Բուժքույրերն աշխատում են ավագ բուժքրոջ անմիջական ղեկավարությամբ, որը վերահսկում է բժշկի նշանակումների կատարումը, իրականացնում դեղանյութերի դուրսգրումը, դրանց հաշվառումն ու պահպանումը, հիվանդների ընդունելության և դուրսգրման ձևակերպումները, հետևում բաժանմունքի սանիտարական վիճակին, տնտեսությանը, հիվանդների սննդին և այլն: Բուժքույրը նաև մասնակցում է բնակչության շրջանում սանիտարալուսավորչական աշխատանքների կատարմանը: Բուժքույրեր աշխատում են նաև մանկապարտեզներում, դպրոցներում, արտադրական ձեռնարկություններում, ծերանոցներում, կարող են լինել նաև մասնավոր հիվանդապահներ և այլն: Բուժքրոջ որակավորում ստանում են սովորաբար հատուկ բժշկական դպրոցներում կամ ուսումնարաններում 3 տարի սովորելուց հետո, ապա շատերը մասնագիտանում են բժշկագիտության որոշակի բնագավառում: Բուժքույրերը հատկապես կարևոր դեր են խաղում այն երկրներում, որտեղ բժիշկները քիչ են: - Գթության քույրերի մասնագիտությունը սկիզբ է առել XIX դարի կեսերին, երբ սկսեցին ավելի մանրակրկիտ հետազոտել հիվանդներին: Ուստի, բժիշկները կարիք ունեին փորձառու օգնականների, դրա համար էլ ամենուրեք բացվեցին բուժքույրերի պատրաստման կենտրոններ և ուսումնարաններ: Գթության քույրերի առաջին դպրոցը հիմնվել է 1833 թ-ին Կայզերվերտում (Գերմանիա):
|
|
Просмотров: 432 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |