Четверг, 18.12.2025, 21:12Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բուլղարիա
15:40
Բուլղարիա
Բուլղարիայի Հանրապետություն
Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները (կամ Ստարա Պլանինա) երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը (բարձրությունը՝ 2925 մ, Բալկանյան թերակղզու ամենաբարձր կետն է), Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում գտնվում է Վերին Թրակյան արգավանդ դաշտավայրը:
Ընդերքը համեմատաբար հարուստ է բազմամետաղների, պղնձի, մանգանի պաշարներով: Քիչ են նավթն ու գազը, իսկ ածխի առավել նշանակալի պաշարները լիգնիտներն են: 
Կլիման բարեխառն է, հարավում՝ անցումային` միջերկրածովային: 
Երկրի տարածքի 30 %-ը զբաղեցնում են լայնատերև անտառները: 
Բուլղարները հարավային սլավոններ են: Հնուց ի վեր նրանք բնակվում են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում: Բայց իրենց ամբողջ պատմության ընթացքում նրանք ստիպված են եղել պայքարել անկախության համար՝ նախ` Բյուզանդիայի, ապա՝ Օսմանյան կայսրության դեմ: Եվ չնայած թուրքական 500-ամյա լծին՝ բուլղարները կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունն ու ուրույն մշակույթը, որը շատ մոտ է արևելյան սլավոնների՝ ռուսների, ուկրաինացիների, բելառուսների մշակույթին:
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունը 1990 թ-ի նոյեմբերին հրաժարվեց 46-ամյա կոմունիստական վարչակարգից և թևակոխեց իր զարգացման նոր՝ ժողովրդավարական փուլը: 
Երկրի բնակչությունը համեմատաբար միատարր է. բուլղարները կազմում են բնակչության մոտ 90 %-ը: Ազգային փոքրամասնություններից գերակշռում են թուրքերը, կան նաև հայեր, հույներ և այլք: 
Բուլղարիայում առավել զարգացած են գունավոր մետաղաձուլությունը (կապար, ցինկ, պղինձ), մեքենաշինությունը (ամբարձիչ-տրանսպորտային, էլեկտրատեխնիկական, հաստոցային, արտադրվում են տրակտորներ, նավեր), սննդի (պահածոներ, գինի, ծխախոտ), քիմիական արդյունաբերությունը:
Գյուղատնտեսության ճյուղերից գերակշռում է բուսաբուծությունը: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, ծխախոտ, մրգեղեն, բանջարեղեն, խաղող, եթերայուղային մշակաբույսեր: Բուլղարիան վարդի յուղի արտադրությամբ և արտահանությամբ աշխարհում գրավում է առաջին տեղը:
Բուլղար ժողովուրդն ունի ազգային շատ տոներ: Բայց առանձնահատուկ շուքով  նշում է մայիսի 24-ը՝ սլավոնական դպրության և մշակույթի տոնը. ավելի քան 1000 տարի առաջ այդ օրը Կիրիլ և Մեֆոդի եղբայրները ստեղծել են հին սլավոնական կիրիլիցա կոչված այբուբենը:
Բուլղարիայում պահպանվել են հին սլավոնական շատ սովորույթներ. օրինակ՝ պատվավոր հյուրին աղ ու հացով դիմավորելու արարողությունը կամ հանդիսավոր ու շքեղ հարսանյաց հանդեսները, որոնց մասնակցում են պես-պես հագնված ազգային երգի-պարի անսամբլները: Աշնանը մեծ հանդիսավորությամբ է նշվում բերքի տոնը՝ սոբորը:
Բուլղարացիները բարձր են գնահատում կատակը. հատկապես հայտնի է Գաբրովո քաղաքը, որտեղ և գտնվում է աշխարհում թերևս միակ` կատակի և երգիծանքի տունը: Գաբրովյան կատակների թեման հիմնականում ժլատությունն է և զգուշավորությունը:
Բուլղարացիները հաճախ են ճանապարհորդում հայրենի երկրում: Նրանք լինում են Վելիկո Տըրնովոյում, որը եղել է բուլղարական միջնադարյան թագավորանիստ քաղաք, այցելում Բալկանյան լեռնաշղթայի Շիպկա լեռնանցքում գտնվող ռուս զինվորի հուշարձանին: 1877 թ-ի ձմռանը ռուսական բանակը բուլղարացիների հետ այստեղ վճռական ճակատամարտ տվեց թուրքական զորքերի դեմ և ազատագրեց Բուլղարիայի մեծ մասը: 
Միջազգային համբավ ունեն բուլղարական առողջարաններն ու հանգստյան տները, հատկապես սևծովյանները («Ոսկե ավազներ», «Արևային ափ» լողափերը):

Հայերը Բուլղարիայում
Բուլղար և հայ ժողովուրդների միջև փոխհարաբերություններ եղել են տակավին V դարում, երբ 451 թ-ի Ավարայրի ճակատամարտից հետո որոշ հայ իշխաններ, խույս տալով պարսիկների հետապնդումներից, իրենց զորքերով հեռացան Հայաստանից և հաստատվեցին Բալկանյան թերակղզում: 
XIII–XVIII դարերում մոնղոլական ու թուրքական արշավանքների հետեվանքով հայերի նոր գաղթ տեղի ունեցավ դեպի Բուլղարիա: 1800 թ-ին Բուլղարիայի քաղաքային հայ բնակչությունը շուրջ 10 հզ. էր, արդեն դարավերջին՝ մոտ 15 հզ.: Հայերի թիվը Բուլղարիայում զգալիորեն ավելացավ 1890-ական թվականներին՝ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներից հետո: Հանրահայտ են բուլղար հայտնի բանաստեղծ Պեյս Յավորովի արձագանքն այդ կոտորածներին և նրա «Հայեր» բանաստեղծությունը: Հայերը մեծ մասամբ արհեստավորներ էին, կային նաև բժիշկներ, իրավաբաններ, ճարտարագետներ, պետական պաշտոնյաներ: 
Բուլղարահայերն անմասն չէին նաև թուրքական լծի դեմ բուլղար ժողովրդի մղած դարավոր պայքարին, իսկ 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմներում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հայ կամավորների մի հատուկ վաշտ մասնակցում էր Թուրքիայի դեմ մարտերին: Բուլղարահայերից շատերն աչքի ընկան նաև բուլղար ժողովրդի մղած հակամիապետական ու հակաֆաշիստական պայքարում: 
Բուլղարիայում գործել են հայկական դպրոցներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մշակութային միություններ, լույս են ընծայվել բազմաթիվ թերթեր: 
1946 թ-ին մոտ 6 հզ. բուլղարահայեր հայրենադարձվեցին: 
1990 թ-ին կոմունիստական վարչակարգի տապալումից հետո ազգային զարթոնքի ժամանակաշրջան է սկսվել նաև բուլղարահայ համայնքի կյանքում: 1990 թ-ից հիմնվել են նոր միություններ ու կազմակերպություններ, վերաբացվել են հայկական վարժարանները, լույս են տեսնում հայերեն-բուլղարերեն շաբաթաթերթեր:
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմը կազմավորվել է XIX դարում: Առաջնորդանիստը Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին է:
Ներկայումս Բուլղարիայում բնակվում է 15–20 հզ. հայ, հիմնականում  Պլովդիվ, Սոֆիա, Վառնա, Բուրգաս և Ռուսե քաղաքներում: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 429 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: