 |

 |
| Пятница, 19.12.2025, 23:50 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բուտլերով Ալեքսանդր Միխայլովիչ
15:45 Բուտլերով Ալեքսանդր Միխայլովիչ |
Ալեքսանդր Բուտլերովը 1849 թ-ին ավարտել է Կազանի համալսարանը: Աշխատել է Փարիզում՝ ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում: Սինթեզել է ուրոտրոպինը և ֆորմալդեհիդի պոլիմերը, որից հետագայում ստացել է առաջին արհեստական շաքարանման նյութը: 1861 թ-ին «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871 թ-ին վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները: Ըստ այդ տեսության` օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով: Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները: Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը: Բուտլերովի տեսությունն օգնեց բացատրելու նաև իզոմերիայի երեվույթը (1823 թ-ին հայտնաբերել էր գերմանացի քիմիկոս Յու. Լիբիխը): Իզոմերիան նույն բաղադրությամբ և մոլեկուլային միևնույն զանգվածով տարբեր նյութերի գոյության երևույթն է, որոնք միմյանցից տարբերվում են և՜ կառուցվածքով (խմբերի տարածական դասավորությամբ), և՜ ֆիզիկական ու քիմիական հատկություններով: Բուտլերովն առաջինն է կատարել պոլիմերման շարժընթացի համակարգված ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա հետագայում մշակվել է սինթետիկ կաուչուկի ստացման արդյունաբերական եղանակ:
|
|
Просмотров: 459 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |