Среда, 25.06.2025, 16:35Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բրոդսկի Իոսիֆ Ալեքսանդրովիչ
15:35
Բրոդսկի Իոսիֆ Ալեքսանդրովիչ
Բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ազգությամբ հրեա Իոսիֆ Բրոդսկին իր 
ստեղծագործությամբ ռուս գրականությունը հարստացրել է նոր լեզվամտածողությամբ:

Իոսիֆ Բրոդսկին մանկությությունն անցկացրել է պաշարված Լենինգրադում: Ցուրտ ու սոված տարիների տպավորությունները նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներից են: Ընտանիքին օգնելու համար 16 տարեկանից աշխատել է. եղել է բանվոր, բուժակ, հնոցապան, նավաստի, մասնակցել աշխարհագրական գիտարշավների: Ուսման պակասը լրացրել է ընթերցանությամբ, հրապուրվել փիլիսոփայական-հոգևոր գրականությամբ, ինքնուրույն սովորել է անգլերեն և լեհերեն:
Բրոդսկին ստեղծագործել է 18 տարեկանից: Նրա ստեղծագործությունները հիմնականում նվիրված են մարդու հոգևոր ազատությանը, վեհ ու գեղեցիկ գաղափարների պայքարին, հավերժական ազատատենչությանը: 
Նրա «Հուշարձան Պուշկինին», «Դիլիգրիմներ», «Ծննդյան ռոմանս», «Ծայրամասից դեպի կենտրոն», «Ես որդին եմ արվարձանների...» և այլ բանաստեղծությունների բնորոշ են վառ արտահայտված նոր ռիթմերը, երաժշտականությունը: Բրոդսկու սիրային բանաստեղծությունները («Ես գրկեցի այս ուսերը...», «Ո՜չ տրտմություն, ո՜չ սեր, ո՜չ թախիծ...», «Հանելուկ հրեշտակին») նվիրված են երջանկության գաղտնիքներին ու առեղծվածներին:
1964 թ-ին Բրոդսկին ձերբակալվել է պորտաբուծության մեղադրանքով և աքսորվել Արխանգելսկի մարզի Նորենսկայա գյուղ, ինչը հարուցել է աշխարհի առաջադեմ մտավորականության զայրույթն ու բողոքը:
1965 թ-ին Նյու Յորքում լույս է տեսել նրա բանաստեղծությունների և դատավարության սղագրությունների ժողովածուն («Օդային ուղիներ - IV»):
1972 թ-ին նա արտաքսվել է ծննդավայրից: Տարագրության շրջանում եղել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր. դասավանդել է ռուս գրականության պատմություն և XX դարի պոեզիա, աշխատել է նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում և այլուր:
1986 թ-ից գրել է անգլերեն բանաստեղծություններ, էսսեներ. «Ավելի քիչ, քան մեկը» ժողովածուն 1986 թ-ին համարվել է ԱՄՆ-ի՝ Տարվա լավագույն գրական-քննադատական գիրքը: Կյանքի վերջին շրջանի բանաստեղծություններն ու էսսեները նվիրված են ծնողներին («Հորս հիշատակին...», «Մտածմունքս քո մասին հեռանում է, ինչպես աշխատանքից զրկված ծառան...», «Մեկուկես սենյակներ»):
Բրոդսկու գործերը Ռուսաստանում տպագրվել են 1988 թ-ից: «Նամակ հրեշտակին», «Մենք ապրում էինք քաղաքում...» և այլ բանաստեղծություններում գերիշխում են հայրենաբաղձության և վերադարձի թեմաները:
Բրոդսկին լույս է ընծայել «Կանգառ անապատում» (1970 թ.), «Անգլիայում» (1977 թ.), «Հռոմեական էլեգիաներ» (1982 թ.), «Ճանապարհորդություն դեպի Ստամբուլ» (1985 թ.), «Գեղեցիկ դարաշրջանի վերջը (1989 թ.), «Բնանկար հեղեղումներով» (1996 թ.) գրքերը: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 339 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: