Среда, 25.06.2025, 15:50Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բրյուսով Վալերի Յակովլևիչ
15:34
Բրյուսով Վալերի Յակովլևիչ
Գրող, գրականագետ, թարգմանիչ Վալերի Բրյուսովը սիմվոլիզմի առաջատարն է ռուս գրականության մեջ:
Իր բանաստեղծություններում և հոդվածներում քարոզել է 
«մաքուր արվեստի» տեսություն, անհատապաշտություն, հանդես եկել ռեալիզմի դեմ: 
Վալերի Բրյուսովը 1899 թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Դեռ ուսանողական տարիներին լույս է ընծայել 3 չափածո ժողովածուներ՝ «Ռուս սիմվոլիստներ» (1894–95 թթ.) խորագրով, որտեղ զգացվում է եվրոպական սիմվոլիստների ազդեցությունը: 
Իր պոեզիայով նա ցանկացել է ռուս գրականությունը հանել XIX դարի 80–90-ական թվականների գրական լճացումից: Հետագայում նրա բանաստեղծություններում երևան են եկել նոր հնչերանգներ, որոնցով  տարբերվել է մյուս սիմվոլիստներից: «Գլուխգործոցներ» (1895 թ.), «Դա ես եմ» (1897 թ.), «Երրորդ պահազոր» (1900 թ.), «Քաղաքին և աշխարհին» (1903 թ.) ժողովածուներում, որոնց թեման քաղաքն է, արտահայտել է հասարակության սոցիալական հակասությունները, կանխատեսել հեղափոխության անխուսափելիությունը: Վերջին ժողովածուում տպագրված հայտնի «Քարտաշը» բանաստեղծությունը հետագայում դարձել է ժողովրդական երգ: 
Լինելով մոդեռնիստական գրականության հետևորդը Ռուսաստանում՝ Բրյուսովը փառաբանել է հեղափոխական ռոմանտիզմն ու նրա վերափոխիչ ուժը: Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո գրած բանաստեղծություններում («Իմ երկրում», «Ցորեն», «Քաղաքին», «Փառք Մարդուն» և այլն) նկարագրել է քաղաքի համայնապատկերը, գովերգել մարդուն և նրա ստեղծարար ուժն ու միտքը: Այդ տարիներին լույս է ընծայել «Բոլոր մեղեդիները» (1909 թ.), «Ստվերների հայելին» (1912 թ.), «Ծիածանի յոթ գույներ» (1916 թ.) բանաստեղծությունների ժողովածուները, գրել է նաև արձակ և դրամատիկական գործեր: 
«Հրեղեն հրեշտակ» (1908 թ.) և «Հաղթանակի զոհասեղան» (1913 թ.) պատմական վեպերում, դիմելով պատմությանը, ցանկացել է ելք գտնել ստեղծված բարդ հոգեբանական իրավիճակից: Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917 թ.) Բրյուսովն ընդունել է խանդավառությամբ ու անվերապահորեն. ակտիվորեն մասնակցել է գրական-հասարակական, մշակութային-լուսավորական աշխատանքներին: 1921 թ-ին հիմնադրել է Գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտը (1923 թ-ին կոչվել է նրա անունով): 
Այդ տարիներին լույս են տեսել Բրյուսովի «Վերջին երազանքներ» (1920 թ.), «Այդպիսի օրերին» (1921 թ.), «Ակնթարթ» (1922 թ.), «Հեռաստաններ» (1922 թ.), «Շտապիր» (1924 թ.) բանաստեղծությունների ժողովածուները, որտեղ հիմնականում արտացոլված են տվյալ ժամանակաշրջանի պատկերներն ու երևույթները:
1915 թ-ին Բրյուսովը ձեռնարկել է  «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի թարգմանության և խմբագրման աշխատանքները: Ուսումնասիրել է հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը: Հայ պոեզիայից թարգմանել է 170-ից ավելի գործեր՝ հնագույն ժամանակներից մինչև XX դարի առաջին քառորդը: Բարեկամական կապեր է ունեցել բանաստեղծներ Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի և ուրիշների հետ: 1916 թ-ի հունվարին նա եկել է Այսրկովկաս՝ անձամբ ծանոթանալու հայկական շրջանակներին: Եղել է Բաքվում, Թիֆլիսում, Երևանում, Էջմիածնում, զեկուցումներ կարդացել հայոց պատմության և հայ պոեզիայի մասին, թարգմանել է հայ բանաստեղծների գործերից:
Հայաստանն ու նրա պատմական անցյալը Բրյուսովին ոգեշնչել են ստեղծելու բանաստեղծությունների շարք. «Հայերին», «Հայաստանին», «Արարատին», «Արարատը Երևանից», «Տիգրան Մեծ» և այլն:
1923 թ-ին Հայաստանի կառավարությունը նրան շնորհել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչում: Բրյուսովի անունով են կոչվել Երևանի լեզվաբանական համալսարանը և փողոց՝ Երևանում:

   «Հայ միջնադարյան պոեզիայով կարող է և պետք է հպարտանա ողջ մարդկությունը: Դրանք երկնային մեծ պարգևներ են, որոնք ուղարկվում են ոչ բոլորին և ոչ հաճախ»:
Վալերի Բրյուսով

Прикрепления: Картинка 1
Просмотров: 403 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: