Среда, 25.06.2025, 16:36Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28 » Բյուրեղներ
15:05
Բյուրեղներ
Բյուրեղները բազմանիստի տեսք ունեցող պինդ մարմիններ են, որոնցում մասնիկները՝ ատոմները, իոնները և մոլեկուլները, ունեն կանոնավոր, տարածության մեջ կրկնվող դասավորություն: Յուրաքանչյուր միներալային նյութի բնորոշ է բյուրեղային իր ձևը, որը կախված է նրա քիմիական կազմից և կառուցվածքից, ինչպես նաև բյուրեղացման պայմաններից: Ամորֆ նյութերը, օրինակ՝ ապակին, պարաֆինը, խեժերը, բյուրեղներ չեն առաջացնում: Բնական կամ տեխնիկական պինդ նյութերի զգալի մասը բազմաբյուրեղային են և կազմված են անկանոն կողմնորոշված, մանր բյուրեղային հատիկներից: Այդպիսիք են ապարներից շատերը, մետաղները և համաձուլվածքները: Առանձին խոշոր բյուրեղները կոչվում են միաբյուրեղներ: Բոլոր բյուրեղներին բնորոշ են ճկունությունը, կարծրությունը և երկբեկումը (բացի խորանարդային համակարգից): Բնության մեջ հանդիպում են տարբեր մեծության՝ մի քանի միլիմետրից մինչև մի քանի մետր և հարյուրավոր կիլոգրամներ զանգված ունեցող բյուրեղներ:
Բյուրեղներն օգտագործվում են տեխնիկայի և արդյունաբերության տարբեր բնագավառներում: Քվարցի բյուրեղներն օգտագործում են ռադիոտեխնիկայում, կալցիտինը՝ օպտիկայում, ալմաստինը՝ հորատման աշխատանքներում, կտրող և հղկող սարքերում, ռուբինի և շափյուղայի բյուրեղները՝ ճշգրիտ սարքերում: Ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում կիրառվում են նաև արհեստական բյուրեղներ:

Բյուրեղացանցեր
Բյուրեղներում մասնիկների կանոնավոր դասավորությունը հիշեցնում է հերթագայվող հանգույցներով ցանցի կառուցվածք, որտեղից էլ առաջացել է բյուրեղացանց անվանումը: Տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղացանցեր:
Իոնային բյուրեղացանցի հանգույցներում գտնվում են հակադիր լիցքերով իոններ: Այդպիսի բյուրեղացանց ունեն աղերը: Ատոմային բյուրեղացանցի հանգույցներում գտնվում են միմյանց հետ կովալենտային կապերով կապված առանձին ատոմներ: Ատոմային բյուրեղացանց ունեն ածխածինը, սիլիցիումը, բորը, գերմանիումը, կարբորունդը, քվարցը, վանակատը և ավազը: Մոլեկուլային բյուրեղացանցի հանգույցներում մոլեկուլներ են, որոնց միջև գործող ուժերը համեմատաբար թույլ են: Մոլեկուլային բյուրեղացանց ունեն սառած գազերը՝ հալոգենները, ջրածինը, ազոտը, թթվածինը, օզոնը, ածխաթթվական գազը («չոր սառույց»), սպիտակ ֆոսֆորը, շաքարը և սառույցը: 
Մետաղական բյուրեղացանցի հանգույցներում գտնվում են մետաղի ատոմները՝ կապված մետաղական կապով: 

Բյուրեղացում
Գազային, հեղուկ և ամորֆ վիճակից նյութի անցումը բյուրեղային վիճակի կոչվում է բյուրեղացում: Բյուրեղացումը կատարվում է գերհագեցած լուծույթներից, գերսառեցված հալույթներից, գոլորշիներից և ուղեկցվում է ջերմության անջատմամբ: 
Ջրի բյուրեղացումը կարևոր նշանակություն ունի մթնոլորտում և հողում ընթացող երևույթների համար: Կիսահաղորդչային, օպտիկական, պիեզոէլեկտրական և այլ նյութերի ստացման, ինչպես նաև մետաղաձուլության հիմքում ընկած է բյուրեղացման երևույթը: Բյուրեղացումը լայն կիրառություն ունի նաև քիմիական, սննդի արդյունաբերության մեջ և դեղագործության առանձին ոլորտներում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 467 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: