 |

| Пятница, 10.04.2026, 05:48 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գամբիա
|
Գամբիայի Հանրապետություն Գամբիան գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Գամբիա գետի ստորին հոսանքի ավազանում: Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի մակերևույթը հարթավայրային է՝ մասնատված Գամբիա գետի վտակներով: Կլիման հասարակածային է: Տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ մշտադալար անտառները: Գամբիան XIX դարի սկզբից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն է ձեռք բերել 1965 թ-ի փետրվարին: Երկրում բնակվում են աֆրիկյան տարբեր ժողովուրդներ՝ մանդինգոներ, ֆուլբեներ, վոլոֆներ և այլք: Գյուղատնտեսական երկիր է: Մշակում են գետնանուշ, բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն և այլն: Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: Կան սննդի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ:
|
|
Просмотров: 350 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |