 |

 |
| Пятница, 19.12.2025, 23:54 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 5 Гостей: 5 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գաուս Կարլ Ֆրիդրիխ
|
Գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Գաուսը 1795–98 թթ-ին սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թ-ից եղել է այդ համալսարանի ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն: 1832 թ-ին Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839 թ-ին շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես` էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը: 1840 թ-ին նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845 թ-ին արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը: Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ հելիոտրոպ: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին: Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են Ցերերա (1801 թ.), Պալադա (1802 թ.) և այլ փոքր մոլորակներ: Հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ: Միավորների բացարձակ համակարգում մագնիսական ինդուկցիայի միավորը ի պատիվ Գաուսի կոչվել է Գաուս (Գս): 1Գս=10-4 Տլ:
|
|
Просмотров: 455 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |