Среда, 25.06.2025, 16:38Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գառզու
14:58
Գառզու
Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ,  միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում նորովի են արտացոլվել ֆրանսիական դասական 
արվեստի ավանդույթները: Ստացել է Ֆրանսիայի արվեստի և 
գրականության ասպետի տիտղոս, Պատվո լեգեոնի շքանշան: 

Գառզուն (իսկական անուն-ազգանունը` Գառնիկ Զուլումյան) 1918 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս: Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը և ֆրանսիական լիցեյը, 1929 թ-ին՝ Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան: 1929 թ-ին ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարն արժանացել է 1-ին մրցանակի: 1930 թ-ից նկարիչը մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին: 1930–40-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում: 
Գառզուն հետևել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կանաչ, կապույտ հյութեղ մակերեսներն ու մութ ֆոները: 
1939 թ-ին Փարիզում կազմակերպվել է Գառզուի առաջին ցուցահանդեսը: Նկարիչը 3 անգամ արժանացել է Հոլմարկի մրցանակին (1943, 1951, 1953 թթ.):
Գառզուն մեծ համբավի է արժանացել հատկապես 1950-ական թվականներին ստեղծած հակապատերազմական տրամադրություններ խորհրդանշող պատկերներով` լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկաթուղային կայարաններ, որտեղ արտացոլված է ամայության և տագնապի զգացողությունը:
Գառզուի գործերում իրականությունն ասես կերպարանափոխվել, վերածվել է  նրբագեղ գծերի հյուսվածքի, տեսիլ-աշխարհների: Գիծը դարձել է գառզուական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց: Հանրահայտ են «Երազների ծովախորշը» (1951 թ.),  «Վենետիկ» (1953 թ.), «Բուժիվալի լքված պալատը» (1954 թ.), «Ապոկալիպսիս» (1957 թ.), «Երկաթուղի» (1958 թ.), «Երկրային դրախտ» (1959 թ.) նկարաշարերը, «Լքված նավահանգիստը» (1966 թ.) վիմագրությունը, «Քաղաքը» (1972 թ.) խորհրդանշական պատկերը և այլ գործեր: 
Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ: Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, 
Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ: Պատկերազարդել է Անդրե Մորուայի «Ֆրանսիա», Էռնստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», Ալբեր Քամյուի «Հուշատետր», Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի լուսին» և այլ գրքեր: 
Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400,  իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր:
Просмотров: 372 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: