Среда, 25.06.2025, 16:54Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գայլ
14:53
Գայլ
Գայլը շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Մարմնի 
երկարությունը 105–160 սմ է, զանգվածը՝ 32–50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ: Ապրում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Բնակվում է տափաստաններում, անապատներում, անտառներում: Տափաստանային և անապատային գայլերն ապրում են գետնափոր բներում կամ զբաղեցնում այլ կենդանիների (աղվես, գորշուկ) լքված բները, անտառայինները՝ որջերում և եղեգնուտներում, լեռնայինները՝ քարանձավներում: Գայլը հիմնականում մոխրագույն է, տունդրայում՝ ավելի բաց գույնի, ձմռանը՝ գրեթե սպիտակ, անտառայինը մուգ է, անապատայինը՝ գորշ շիկակարմիր: Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով (ընտրում է ամենաթույլերին ու ծերերին), շներով, նապաստակներով, մանր կրծողներով:
ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում: Հանդիպում է 1 ենթատեսակ, որը խոշոր է, ունի երկար ու խիտ, բաց գույնի մազածածկ:
Գայլը շատ զգուշավոր է: Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր: Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել: Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության: Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն: 
Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով: Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին: Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է: Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը: Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ: Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում:
Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է:

Գայլը օգտակա՞ր է,  թե՞ վնասակար 
Երբ գայլը հարձակվում է ոչխարների կամ ընտանի եղջերուների վրա, անշուշտ վնաս է պատճառում: Իսկ երբ ոչնչացնում է հիվանդ կենդանիների, անտառին և նրա բնակիչներին օգուտ է տալիս:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 341 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: