Среда, 25.06.2025, 16:55Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գայլաձուկ
14:54
Գայլաձուկ
Գայլաձկները կազմում են գայլաձկնակերպների կարգի ձկների առանձին ընտանիք: Լայնորեն տարածված է սովորական գայլաձուկը, որն ապրում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի դանդաղահոս, քաղցրահամ ու սակավ աղի ջրերում: 
Գայլաձկան մարմնի երկարությունը հասնում է 1,5 մ-ի, զանգվածը կարող է լինել 35 կգ-ից ավելի: Գլուխը մեծ է՝ երկար ու տափակ դնչով: Ունի սուր ատամներ: Մարմինը և գլուխը պատված են մանր թեփուկներով: 
Գայլաձուկը գիշատիչ է, սնվում է ձկներով, գորտերով, ջրլող թռչուններով (սագերի ձագեր, բադեր, կտցարներ): Նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում, այլ դարանակալում է: Թաքնվում է ջրիմուռների մեջ. նրա` խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի միջոց է: Հենց որ զոհը հայտնվում է գայլաձկան կողքին, նա կայծակի արագությամբ հարձակվում է զոհի վրա, և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա թրանման ատամներով հսկա երախից:
Ձկներին և ջրլող թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկները, անշուշտ, վնաս են հասցնում: Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներ ու ջրլող թռչուններ` նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարներում: 
Գայլաձկները սովորաբար ապրում են 20–30 տարի: Ձվադրում են գետերի գարնան վարարումների ժամանակ առաջացած լճակներում: Ունեն արդյունագործական նշանակություն և մարզական ձկնորսության օբյեկտ են:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 425 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: