Среда, 25.06.2025, 16:23Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գծանկար
16:54
Գծանկար
Գծանկարը կերպարվեստի բնագավառներից մեկի՝ գրաֆիկայի 
հիմնական տեսակն է: Այն գծերով, ուրվագծերով և գրաֆիկական  այլ միջոցներով հարթության վրա պատկերված ստեղծագործություն է: 

Գրաֆիկական արտահայտչամիջոցների տարբեր համադրումներով հնարավոր է հասնել պլաստիկական կերպավորման, տոնային և լուսաստվերային էֆեկտների: Գծանկարն ստեղծվում է մեկ կամ մի քանի գույնով` հիմնականում թղթի (հնում՝ պապիրուսի, միջնադարում՝ մագաղաթի) վրա՝ մատիտով, ածխով, կավճով, գրչով, վրձնով և այլն: Օգտագործում են հեղուկ ներկանյութեր՝ տուշ, մելան, ջրաներկ, գուաշ և այլն: Գծանկարը՝ որպես օժանդակ նյութ (էսքիզ, էտյուդ), օգտագործվում է գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության և այլ բնագավառներում: Այն մեծ նշանակություն ունի նաև պատկերազարդման, պլակատի, ծաղրանկարի ժանրերում: 
Գծանկարը սկզբնավորվել է վաղ անցյալում, բարձր զարգացման հասել անտիկ արվեստում, միջին դարերում Արևելքում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում: Ռեալիստական գծանկարի գիտականորեն հիմնավորված մեթոդն ստեղծվել է Վերածննդի շրջանում (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո, Ալբրեխտ Դյուրեր և ուրիշներ): XVII–XVIII դարերում գծանկարի խոշոր վարպետներից էին Պիտեր Պաուել Ռուբենսը, Նիկոլա Պուսսենը, Ուիլյամ Հոգարդը, Ռեմբրանդը, XIX–XX դարերում՝ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը, Էժեն Դելակրուան, Կարլ Բրյուլլովը, Ալեքսանդր Իվանովը, Իվան Կրամսկոյը, Իլյա Ռեպինը, Օնորե Դոմիեն, Էդգար Դեգան, Պաբլո Պիկասսոն և ուրիշներ: 
Հայաստանի տարածքում գծանկարի նախօրինակները ժայռապատկերներն են: 
Զարգացած գծանկարի նմուշներ են ուրարտական շրջանի, միջին դարերիորմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության առանձին կոթողներ: Կերպարվեստի պատմության նոր շրջանում այն վերելք է ապրել Հովնաթանյանների, ապա` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի արվեստի շնորհիվ: Ավելի ուշ շրջանում գծանկարի արվեստը նոր մակարդակի են հասցրել Երվանդ Քոչարը, Գաբրիել Գյուրջյանը, Գրիգոր Խանջյանը, Միքայել Արուտչյանը, Գառզուն, Մինաս Ավետիսյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Ռուբեն Ադալյանը 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 411 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: