Среда, 25.06.2025, 16:16Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գեղագիտություն
15:06
Գեղագիտություն
Գեղագիտությունը փիլիսոփայական գիտություն է. ուսումնասիրում է արվեստի զարգացման օրինաչափությունները:
Գեղագիտությունն աշխարհի  գեղագիտական գնահատման արժեքային համակարգ է, մարդու բազմաբնույթ գործունեության դրսևորման յուրահատուկ ոլորտ: 

«Գեղագիտություն» տերմինն առաջինը գործածել է գերմանացի գեղագետ Ալեքսանդր Բաումգարտենը 1752 թ-ին: 
Գեղագիտությունը (հունարեն՝ էսթետիկա` զգայական ընկալում), որպես գիտության ինքնուրույն ճյուղ, առանձնացել է XVIII դարում՝ մեկնաբանվելով կա՜մ որպես «գեղեցիկի փիլիսոփայություն», կա՜մ որպես «արվեստի փիլիսոփայություն»: Մեր ժամանակներում գեղագիտական դրսևորումներն առկա են ոչ միայն արվեստում,  այլև բնության մեջ, հասարակական կյանքում, նյութական արտադրության, գեղարվեստական նախագծման (դիզայն) մեջ և այլուր:
Գեղագիտական գնահատականի արժանանում է գրեթե յուրաքանչյուր առարկա կամ երևույթ, որն անմիջականորեն հենվում է տվյալ իրողության բովանդակությունն արտահայտող որոշակի զգայական ձևի հատկանիշների վրա: Իրականության առարկայական հատկություններն ու օրինաչափությունները գեղագիտական հարաբերության առարկայական կողմն են, իսկ գեղագիտական գիտակցության դրսևորումները՝ գեղագիտական զգացման անհատական կողմը:
Գեղագիտական հայացքները սաղմնավորվել են վաղնջական ժամանակներում: Այն որոշակիորեն ձևավորվել և զարգացել է Հին Հունաստանում՝ հատկապես պյութագորականների, ավելի ուշ՝ Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի աշխատություններում: Հին աշխարհի գեղագիտության դասական երկերն են Արիստոտելի «Պոետիկան» և անտիկ անհայտ հեղինակի «Վեհի մասին» տրակտատը: Վերածննդի դարաշրջանի ներկայացուցիչներն իրենց գեղագիտական հայացքներում մշակել են իրականության ռեալիստական, մարդասիրական ըմբռնումները: 
XVII–XVIII դարերում գեղագիտական ուշագրավ մտքեր են արտահայտել ֆրանսիացի լուսավորիչներ Էթիեն Կոնդիլյակը, Դենի Դիդրոն, Ժան-Ժակ Ռուսոն, անգլիացիներ Ջոն Հաթչինսոնը, Էդմունդ Բյորկը, Ուիլյամ Հոգարդը և ուրիշներ: XVIII–XX դարերում գեղագիտության զարգացմանը նշանակալիորեն նպաստել են գերմանական դասական փիլիսոփայության ներկայացուցիչներ Յոհան Հերդերը, Իմանուիլ Կանտը, Ֆրիդրիխ Շելինգը, Գեորգ Հեգելը, Արթուր Շոպենհաուերը, ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա Անրի Բերգսոնը, ռուս գեղագետ մտածողներ Վիսարիոն Բելինսկին, Վլադիմիր Սոլովյովը, Պավել Ֆլորենսկին, գրողներ Յոհան Գյոթեն, Ֆրիդրիխ Շիլլերը, Օնորե դը Բալզակը, Էմիլ Զոլան, դրամատուրգներ Գոտհոլդ Լեսինգը, Վյաչեսլավ Իվանովը, նկարիչ-աբստրակցիոնիստ Վասիլի Կանդինսկին և ուրիշներ:
Գեղագիտական միտքը Հայաստանում ձևավորվել է անտիկ շրջանում: Մինչև քրիստոնեության ընդունումը գեղագիտական ճաշակը զարգացել է հիմնականում հին հայկական, պարսկական և հելլենական մշակույթների փոխազդեցությունների դաշտում: Եզնիկ Կողբացին Աստծուն համարել է գեղեցիկի արարիչ, իսկ բարին՝ ազատ կամքի արգասիք, արվեստ արարող մարդուն համեմատել է Արարչի հետ: Դավիթ Անհաղթը ենթադրել է, որ աստվածությունը, անճանաչելի լինելով հանդերձ, մեր իմացությանը մատչելի է, երբ քննում ենք Աստծու արարչագործությունները, աշխարհի ներդաշնակ շարժումը, աներևույթը ճանաչում երևացողի միջոցով: 
Գեղագիտական գաղափարների հիման վրա ստեղծվել է արվեստի տեսություն, որը եզակի երևույթ էր քրիստոնեական միջնադարում: Մանրակրկիտ քննարկվել են նշանի՝ խորհրդանիշի, պատկերի, նախատիպի (Ղուկաս Վանանդեցի), հարացույցի (Գրիգոր Տաթևացի) հարցերը, լույսի, գույների, ոսկու և ձևի հարաբերակցությունը (Ներսես Շնորհալի, Սարգիս Պիծակ, Գրիգոր Տաթևացի) և այլն: Ուշագրավ գեղագիտական հարցադրումներ ունեն Գրիգոր Նարեկացին, Հովհան Գ Օձնեցին, Հովհաննես Իմաստասերը, Ներսես Լամբրոնացին, Առաքել Սյունեցին, Խաչատուր Էրզրումցին և ուրիշներ: Եվրոպական և ռուսական գեղագիտական առաջավոր գաղափարները XVIII–XX դարերում հայ գեղագետները (Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան, Ստեփան Պալասանյան, ավելի ուշ՝ Հովհաննես Թումանյան, Կոստան Զարյան և ուրիշներ) հարմարեցրել են Հայաստանի սոցիալ-տնտեսական կացությանը և հիմնականում ծառայեցրել լուսավորականությանը, ազգային-ազատագրական պայքարին:

Просмотров: 416 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: