Среда, 25.06.2025, 16:10Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գոգոլ Նիկոլայ Վասիլևիչ
17:01
Գոգոլ Նիկոլայ Վասիլևիչ
Գրող, դրամատուրգ, երգիծաբան Նիկոլայ Գոգոլը քննադատական ռեալիզմի հիմնադիրն է ռուս գրականության մեջ: Նա ստեղծել է իր անկրկնելի ոճը, որտեղ միաձուլվել են քնարականությունը, 
ռոմանտիկ ոգեշնչվածությունն ու սուր երգիծանքը:

Նիկոլայ Գոգոլը 1818–19 թթ-ին սովորել է Պոլտավայի գավառական ուսումնարանում, 1821 թ-ին ավարտել Նեժինի բարձրագույն գիտությունների գիմնազիան: 1829 թ-ին հրատարակել է «Հանց Կյուխելգարտեն» պոեմը, ապա՝ «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» (1831–32 թթ.) պատմվածաշարը, որոնցով արժանացել է համընդհանուր ճանաչման: 
1832–35 թթ-ին Գոգոլն աշխատել է «Ռևիզոր» կատակերգության վրա, որի թեման նրան հուշել էր Ալեքսանդր Պուշկինը: Աշխատակցել է պուշկինյան «Սովրեմեննիկ» պարբերականին, որտեղ 1836 թ-ին հրատարակել է «Սայլակ» և «Քիթ» գործերը: 1836 թ-ին Ալեքսանդրյան թատրոնում բեմադրվել է «Ռևիզոր» կատակերգությունը, որտեղ անողոք ծաղրել է  ռուսական չինովնիկական խավին, նրա կենցաղն ու գործելակերպը: 
«Միրգորոդ» (1847 թ.) ժողովածուի պատմվածքներով սկսվել է Գոգոլի ստեղծագործության ռեալիստական շրջանը: Ժողովածուի «Հնաշխարհիկ կալվածատերեր», «Պատմվածք այն մասին, թե ինչպես գժտվեցին Իվան Իվանովիչն ու Իվան Նիկիֆորովիչը» պատմվածքներում գրողը նկարագրել է գավառական կյանքը, հերոսների մանրախնդրությունը, փոքրոգությունն ու ճղճիմությունը: Գոգոլի ստեղծագործության մեջ գերիշխող «փոքր ու խեղճ մարդու» թեման («Խենթի գրառումները») հետագայում ավելի ցայտուն արտահայտվել է նրա «Շինել» պատմվածքում: Վերջինիս հրատարակումը բեկումնային էր ռուս գրականության մեջ, որն էլ հետագայում դարձավ մարդասիրական գաղափարախոսության հիմքը:
Գոգոլը, լինելով ռեալիզմի տեսաբաններից, Վիսարիոն Բելինսկու հետ մշակել է ռեալիզմի գեղագիտական հիմունքները: Ժողովուրդը որպես պատմության հերոս և ազգային ինքնագիտակցության կրող է ներկայացված նրա «Տարաս Բուլբա» վիպակում: 
Գոգոլի ստեղծագործության մեջ առանձնանում է «Դիմանկար» պատմվածքը, որտեղ չարի թեման միահյուսված է անիրական և անբնական ուժերի հետ:
Գոգոլի ստեղծագործության գագաթնակետը «Մեռած հոգիներ» (մաս 1-ին, 1842 թ.) վեպն է, որտեղ հեղինակը ստեղծել է ճորտատիրական-կալվածատիրական Ռուսաստանի ամբողջական պատկերը: Յուրաքանչյուր կալվածատիրոջ կերպարում բացահայտել է իշխող դասի բարոյական անկումն ու հոգու աղքատացումը: Վեպում գրողը մերկացրել է ժամանակի ռուսական իրականությունը և խոր հավատով ու համակրանքով ներկայացրել ռուս ժողովրդին, նրա կենսական ուժերը: 
Գոգոլի ստեղծագործությունը նոր փուլ է նշանավորել ռուս գրականության, քննադատական ռեալիզմի զարգացման մեջ: 1842 թ-ից մինչև կյանքի վերջը Գոգոլը խոր հոգևոր ճգնաժամ է ապրել, նահանջել է քննադատական ռեալիզմի դիրքերից: «Մեռած հոգիների» 2-րդ մասում ստեղծել է կալվածատերերի, վաճառականների, չինովնիկների դրական կերպարներ: Մահվանից առաջ, ծանր հոգեվիճակում, նա այրել է «Մեռած հոգիների» 2-րդ մասը: 
Գոգոլի «Ռևիզոր», «Ամուսնություն», «Դատավճիռ», «Խաղամոլներ» և այլ պիեսներ բազմիցս բեմադրվել են հայկական թատրոններում:
Գոգոլի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 604 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: