 |

 |
| Пятница, 19.12.2025, 21:57 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գործիքներ
|
Կերակուր պատրաստելիս, այգում աշխատելիս կամ ավտոմեքենա նորոգելիս մենք մշտապես օգտագործում ենք տարբեր գործիքներ: Գործիքն այս կամ այն աշխատանքը կատարելուն օգնող առարկա է: Ձեռնարկություններում մետաղները, փայտանյութը, պլաստիկները և այլ նյութեր կտրելու կամ մշակելու համար օգտագործում են խոշոր մեքենաներ: Ձեռքի գործիքները գործածելու համար պահանջվում է մեր մկանների ուժը: Մեխանիկական գործիքները շարժման մեջ են դրվում էլեկտրականությամբ կամ սեղմած օդով: Հատուկ էլեկտրական գործիքները՝ էլեկտրապտուտակիչը, էլեկտրագայլիկոնիչը, էլեկտրասղոցը և հետհար մուրճը աշխատում են էլեկտրացանցի, կամ լիցքավորվող կուտակիչների ու մարտկոցների հոսանքով: Օժանդակ գործիքները կարող են ձեռքի էլեկտրագայլիկոնիչը փոխարկել մեքենայական մետաղասղոցի, սկավառակասղոցի կամ ավազաշիթի ապարատի: Մեքենայական գործիքներն ավելի հզոր են և շատ ավելի արագ ու ճշգրիտ են աշխատում, քան ձեռքինը: Այսօր բազմաթիվ մեքենայական հաստոցներ ղեկավարվում են համակարգիչներով: Այդ հաստոցներով կարելի է թողարկել բազմաթիվ բացարձակապես նույնատիպ մեքենամասեր: Մասնագիտացված հաստոցների թվին են պատկանում խառատային, հղկման, երկայնական ու լայնական ռանդման, գայլիկոնիչ և ֆրեզային հաստոցները:
|
|
Просмотров: 502 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |