 |

 |
| Суббота, 04.04.2026, 02:52 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գորգեր
|
Գորգը բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի հիմնականում գեղարվեստական գործվածք է: Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր` բնակարանը զարդարելու, ձայնակլանման և այլ նպատակներով: Գորգերի համար օգտագործվել են ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, վուշ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել: Արևելքի գորգերից առավել հայտնի են իրանական, թուրքմենական և հայկական գորգերը: Իրանական գորգերին բնորոշ է գործվածքի առավել խտությունը, բուսական և երկրաչափական բարդ զարդանախշը (հաճախ գրերի, մարդկանց և կենդանիների պատկերներով), բազմազան գունավորումը: Թուրքմենական գորգերում զարդանախշը կազմված է շարքերով կրկնվող տոհմացեղային նշանից: Դրանց բնորոշ է կարմիր գույնը: Հայկական գորգերն աչքի են ընկնում վառ գույների համադրությամբ, զարդանկարների հարստությամբ և բազմազանությամբ: Հատկապես տարածված են վիշապագորգերը, ծաղկագորգերն ու երկրաչափական զարդանկարներով գորգերը: Կան նաևհայտնի մարդկանց դիմանկարներով գորգեր: Ըստ պատրաստման եղանակի՝ տարբերում են ձեռքի և մեքենայի (XIX դարի կեսից) գործած և հյուսած գորգեր: Գորգեղեն իրեր են նաև նախշավոր թաղիքները: Գորգերը պատրաստվում են ձեռքով՝ գորգագործական դազգահների վրա: Մեքենայական գորգագործությունն առավել արտադրողական է: Գորգագործուհին տարեկան հյուսում է 10–12 մ2 գորգ, իսկ մեքենան 1 ժամում` 4–6 մ2: Կատարման որակով և զարդանկարների բարդությամբ ձեռագործ գորգերն անգերազանցելի են:
|
|
Просмотров: 323 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |