Среда, 25.06.2025, 16:27Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գույն
17:26
Գույն
Մենք ապրում ենք բազմագույն աշխարհում: Ողջ երկնակամարով մեկ կամարաձև տարածված ծիածանի գույները գեղեցիկ տեսարան են ստեղծում: Մեր հեռուստացույցի էկրանների վրա երևացող պատկերները լի են գույներով: Նույնիսկ Արեգակի և էլեկտրական լամպերի լույսերն իրենց մեջ պարունակում են ծիածանի բոլոր գույների խառնուրդը: Իսկ ինչպե՞ս ենք մենք տեսնում այդ գույները:
Լույսը տարածվում է այնպես, ինչպես լճակի մակերևույթին տարածվում են ալիքները, երբ լճակի մեջ քար ենք նետում: Տարբեր գույների լույսերի ալիքների երկարությունը տարբեր է: Ալիքի ամենամեծ երկարությունն ունի կարմիր լույսը, իսկ ամենափոքրը՝ մանուշակագույնը: Հենց այդ պատճառով, կախված ալիքի երկարությունից, մենք տեսնում ենք այս կամ այն գույնը՝ չնայած դրանում մեծ դեր է խաղում նաև մեր ուղեղի կառուցվածքը: Առայժմ դեռևս հայտնի չէ, թե ինչպե՞ս է մեզ հաջողվում տեսնել տարբեր գույների բոլոր նրբերանգները:

Սպիտակ և գունավոր լույս
Արեգակի լույսը մեզ թվում է սպիտակ, սակայն իրականում այն պարունակում է ծիածանի բոլոր գույները: Գույների այդ հավաքածուն անվանում են սպեկտր: Մեր աչքերը գույների այդ խառնուրդն ընկալում են որպես սպիտակ լույս:
Տարբեր գույների լույսի ճառագայթներ ստանալու համար գրպանի լապտերի սպիտակ լույսի առջև շարենք պլաստմասսայե գունավոր, թափանցիկ լուսազտիչ թիթեղիկներ: Կարմիր լուսազտիչը կտա կարմիր լույսի ճառագայթ, իսկ կանաչ լուսազտիչը՝ կանաչ: Եթե սպիտակ թղթի թերթիկը լուսավորենք կարմիր և կանաչ ճառագայթներով, ապա թղթի այն մասում, որտեղ այդ ճառագայթները ծածկում են իրար, կերևա դեղին բիծ: Ցանկացած գույն ստանալու համար բավական է ունենալ ընդամենը 3 հիմնական գույները՝ կարմիրը, կանաչը և կապույտը, ու դրանք խառնել տարբեր հարաբերակցությամբ:
Գիտնականներն այս 3 հիմնական գույներն անվանում են առաջնային կամ նախնական: Գունավոր պատկերներ ստանալու համար հեռուստատեսությունն օգտագործում է միայն այս 3 գույները:

Ներկեր և թանաք
Ներկերը և թանաքները խառնելիս այնպիսի գույներ չեն ստացվում, ինչպիսիք ստացվում են լույսի բազմագույն ճառագայթների խառնուրդից: Ներկերը խառնելիս որոշ գույներ կորչում են: Սենյակի պատերին քսած ներկը կլանում է սպիտակ լույսը կազմող գույների մեծ մասը: Այդ պատճառով, երբ մենք նայում ենք, օրինակ, երկնագույն պատերին, տեսնում ենք միայն սպեկտրի երկնագույն մասի գույները, որոնք անդրադառնում են պատերից: Իսկ սպեկտրի կարմիր մասի գույները ներկը կլանում է:
 Տպող սարքում գույների մեծ մասն ստացվում է, երբ իրար ենք խառնում 3 հիմնական գույների թանաքները՝ ֆուքսինը (կապտակարմրավուն), դեղինը և ցիանը (կանաչաերկնագույն): 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 378 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: