Среда, 25.06.2025, 15:49Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գրաֆիկա
17:14
Գրաֆիկա
Գրաֆիկան կերպարվեստի տեսակ է. ընդգրկում է գծանկարը, ծաղրանկարը, պլակատը և տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները՝ փորագրությունը, վիմագրությունը, մենատիպը և այլն, որոնք ունեն պատկերման սեփական արտահայտչամիջոցներ:

«Գրաֆիկան»  հունարեն է. նշանակում է գրում եմ, գծում եմ, գծանկարում եմ: 
Գրաֆիկական նկարչությունը, հատկապես գծանկարը, կերպարվեստի ամենահին տեսակն է: Գրաֆիկայի նախատեսակներն են ժայռապատկերները, անտիկ  սափորանկարչությունը: Միջնադարյան մանրանկարչության մեջ և Վերածնընդի արվեստում ընդլայնվել են գրաֆիկայի արտահայտչամիջոցները: Գրքի տպագրության գյուտից հետո արագորեն զարգացել է փորագրությունը (Ալբրեխտ Դյուրեր, Ժակ Կալլո, Էժեն Դելակրուա և ուրիշներ), գծանկարը (Անրի Մատիս, Միխայիլ Վռուբել), գրքի գրաֆիկան (Ուիլյամ Մորրիս, Վեռներ Կլեմկե, Վլադիմիր  Լեբեդև): 
Պլակատը՝ որպես գրաֆիկայի տեսակ, ստեղծվել է համեմատաբար ավելի ուշ.   ձևավորվել է XIX դարում՝ որպես առևտրական և թատերական գովազդի տեսակ, այնուհետև ծառայել նաև որպես քաղաքական քարոզչության միջոց:
Գրաֆիկական նկարն ստեղծվում է թղթի (հազվադեպ՝ մետաքսի կամ մագաղաթի) վրա՝ թղթի գույնի օգնությամբ՝ մատիտով (մատիտանկար), գրչով (գրչանկար), ածխով (ածխանկար), կավճաներկով (կավճանկար) և գրաֆիկական նյութի վրա կատարվող փորագրության բազմազան տեխնիկայով: Գրաֆիկայի արտահայտչամիջոցներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը, թղթի գույնը: Գրաֆիկական գործերում գույնի դերը սահմանափակ է: Թեման նկարաշարով բացահայտելու, մեծ տպաքանակով վերարտադրելու հնարավորության շնորհիվ գրաֆիկան լայնորեն օգտագործվում է զանգվածային քարոզչության բնագավառում:
Գրաֆիկական նկարչության հիմնական ճյուղերից են հաստոցային (հաստոցային գծանկար, էստամպ՝ նկարչի պատրաստած տպագրական օրինակի առանձնատիպը), գրքի և թերթ-ամսագրային (պատկերազարդում, դեկորատիվ ձևավորում, տառատեսակներ), կիրառական կամ գեղարվեստաարդյունաբերական (պլակատ, նամականիշ, ազդագիր և այլն) գրաֆիկան: Գրաֆիկայով ստեղծվում են նկարչության բոլոր ժանրերի գործեր՝ թեմատիկ կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ և այլն: 
Հայկական  գրաֆիկայի զարգացումը խթանել են Հակոբ Մեղապարտը, Աբգար Թոխատեցին (XVI դար), հետագայում նաև մյուս հայ տպագրիչները, որոնց հրատարակած գրքերին բնորոշ են զարդարուն գլխատառեր, գլխազարդեր, պատկերներ: Առավել որակյալ էին XIX դարում տպագրված գրքերի գրաֆիկական էջերը: 
Ուշագրավ են Հ. Քաթանյանի փորագրությունները, Աղաթոն Հովնաթանյանի վիմագրություններն ու գծանկարները, Էդգար Շահինի, Տիգրան Փոլատի պատկերազարդումներն ու օֆորտները (փորագրություն` թթուներով մշակված լաքապատ մետաղի վրա), Վարդգես Սուրենյանցի պատկերազարդումները: Նրանց նկարազարդումներով լույս են տեսել Անատոլ Ֆրանսի, Ժան դը  Լաֆոնթենի, Ալեքսանդր Պուշկինի և ուրիշների գրքերը, իսկ Է. Շահինի օֆորտները ոսկե մեդալներ են շահել միջազգային ցուցահանդեսներում: 
Հայկական գրքի գրաֆիկայի զարգացմանը  նպաստել է հատկապես Հակոբ Կոջոյանը: Գրաֆիկական ինքնատիպ գործեր են ստեղծել Տաճատ Խաչվանքյանը, Վանո Խոջաբեկյանը: Սփյուռքում հանրաճանաչ են գրաֆիկական ստեղծագործությունների վարպետներ Գառզուն, Ժանսեմը, Չիկ Տամատյանը, Ասատուր Պզտիկյանը և ուրիշներ: Այս բնագավառում են ստեղծագործում Հրաչյա Ասլանյանը, Ռուբեն Արուտչյանը, Գաստելլո 
Գասպարյանը, Գայանե Գյուլամիրյանը, Վլադիմիր Սողոմոնյանը և ուրիշներ:
Просмотров: 376 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: