 |

 |
| Пятница, 19.12.2025, 21:55 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գրաֆիկներ
|
Գրաֆիկը գծապատկերով տեղեկություններ ներկայացնելու եղանակ է: Վիթխարի քանակությամբ թվեր թվարկելու փոխարեն՝ գրաֆիկը դրանք ներկայացնում է գծապատկերի տեսքով, որը ներկայացնում է այդ թվերի փոփոխության բոլոր առանձնահատկությունները և հնարավորություն տալիս թվային արժեքները համեմատել միմյանց հետ: Գոյություն ունեն գրաֆիկների տարբեր տեսակներ: Առավել տարածված են գծային գրաֆիկները, տրամագիրները (դիագրամներ) և շրջանաձև սխեմաները: Գծային գրաֆիկների օգնությամբ ամենից դյուրին է համեմատել թվերը միմյանց հետ: Գծային գրաֆիկներն օգտագործվում են բազմաբնույթ տեղեկություններ ներկայացնելու համար. օրինակ՝ բնակչության աճը, հիվանդի ջերմաստիճանի բարձրացումը, երկրի դրամական շահույթը կամ վաճառված ապրանքների քանակությունը` ժամանակից կախված: Գծային գրաֆիկները ներկայացվում են հորիզոնական և ուղղահայաց թվագրված գծերով (առանցքներով), սահմանազատված հարթության մեջ: Առանցքներից մեկի վրա տեղադրվում են անկախ փոփոխականի (օրինակ՝ ժամանակի), մյուսի վրա՝ կախյալ մեծության (օրինակ՝ ջերմաստիճանի) արժեքները, և կորի տեսքով պատկերվում է դրանց կախվածությունը: Տրամագիրներն ավելի հարմար են տարբեր մեծություններ միմյանց հետ համեմատելու համար. օրինակ՝ ձեր տան մոտով ամեն օր անցնող տարբեր մակնիշների ավտոմեքենաների թիվը: Շրջանաձև սխեմաները նման են անհավասար կտորներով կտրտված կարկանդակի: Դրանք օգտագործում են, երբ հարկ է լինում ցուցադրել ամբողջի և նրա տարբեր մասերի միջև եղած հարաբերակցությունը. օրինակ՝ յուրաքանչյուր մայրցամաքում ապրող բնակչության տոկոսը: Շրջանաձև սխեմաները սովորաբար օգտագործում են, երբ հարկավոր է մեծությունների քանակների վերաբերյալ ստանալ ընդհանուր տպավորություններ՝ առանց խորանալու մանրամասների մեջ:
|
|
Просмотров: 489 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |