 |

 |
| Пятница, 19.12.2025, 21:57 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գրենադա
|
Գրենադայի Հանրապետություն Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի հարավ-արևելքում՝ Փոքր Անտիլյան կղզեխմբի Գրենադա և հարակից կղզիների վրա: Բրիտանական համագործակցության անդամ է: Գրենադա կղզին ունի հրաբխային ծագում, առավելագույն բարձրությունը 840 մ է: Կլիման մերձհասարակածային է: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մշտադալար անտառները: Կղզին հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1498 թ-ին: Այնուհետև կղզում տիրապետություն հաստատելու համար պայքարել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: 1783 թ-ից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ, 1967 թ-ից ստացել է «Մեծ Բրիտանիային միավորված պետություն» կարգավիճակ: Անկախություն է ձեռք բերել 1974 թ-ին: Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են մշկընկույզ (տալիս է համաշխարհային արտադրության 1/3-ը), կակաո, շաքարեղեգ, ադամաթուզ, ծխախոտ և այլն: Կան ծխախոտի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ:
|
|
Просмотров: 318 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |